Հիշատակ` Ս. Հակովկի և Ս. Իրավափառի
ՄշակույթՍ. Հակովկ Պարսիկը († 421) քրիստոնյա էր և զբաղեցնում էր բարձր պաշտոն պարսից արքունիքում: Արշավներից մեկի ժամանակ, երկյուղելով թագավորի դաժանությունից, զոհ է մատուցում կուռքերին: Կինը և մայրն ապաշխարության կոչով նրան մի նամակ են գրում: Գիտակցելով իր մեղքի ծանրությունը` իրեն հռչակում է քրիստոնյա և ենթարկվում դաժան մահապատժի:
Ս. Իրավափառը նահատակվել է Դեկոս կայսեր օրոք: Եղել է հովիվ, հալածանքների ժամանակ թաքցրել է մի քրիստոնյայի, որի համար ենթարկվել է տանջանքների և նահատակվել: