Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 73,82 դոլար
ՏնտեսությունՉորեքշաբթի նավթի գնանշումները չափավոր բարձրանում են նախօրեի թռիչքից հետո, որը պայմանավորված էր ՕՊԵԿ+-ի կողմից նավթի մատակարարումների սահմանափակումները երկարացնելու սպասելիքներով։
Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,2 դոլարով (0,27 տոկոս)՝ մեկ բարելը 73,82 դոլար։ Երեքշաբթի Brent-ը թանկացել էր 1,79 դոլարով (2,5 տոկոս)՝ մեկ բարելը 73,62 դոլար։
WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,17 դոլարով (0,24 տոկոս)՝ մեկ բարելը 70,11 դոլար։ Մեկ օր առաջ պայմանագիրը թանկացել էր 1,84 դոլարով (2,7 տոկոս) 69,94 դոլար։