Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ» Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան


Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար

Մշակույթ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։

Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր ու եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի թիվս այլ ծրագրերի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագիրը Մատենադարանի հետ համատեղ իրականացնելու համար։

«Դժվար է պատկերացնել մասնագիտական պատասխանատվության ու զգացական ազդեցության հատման առավել վառ օրինակ, քան գրավոր ժառանգության վերականգնման ոլորտն է: Մատենադարանի վերականգնման բաժինն ունի ավելի քան վեց տասնամյակի մասնագիտական փորձառություն. այն մշտապես համադրում է սեփական և միջազգային փորձը, ապահովում է վերականգնողների բնականոն սերնդափոխությունը՝ զուգահեռելով ավանդականն ու նորարարականը: Այն հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի տեխնիկապես լավագույնս հագեցած օղակը, որը, գրավոր ժառանգության պահպանությանը զուգահեռ, կատարում է նաև Հայաստանի և սփյուռքի ձեռագրային հավաքածուների, ինչպես նաև գրադարանների և թանգարանների տարբեր նյութերի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,- ասել է նախարարը։

Նա առանձնակի կարևորել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծումը և ժամանակակից սարքավորումներով համալրումը՝ գիտական հենքի վրա, որը նոր հնարավորություններ է ստեղծում։

«Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ: Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող և հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռևս, ինչպես հարկն է, չի հանրահռչակվել և ներկայացել աշխարհին: Թեև անվանի հայ և որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այդ աշխատությունները լույս են տեսել հայերենով, և միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով: Հետևաբար, այս ծրագիրը կարևոր է նաև հանրահռչակման տեսանկյունից։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շրջանակում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ համատեղ ձեռքբերված արդյունքները՝ առավել հասանելի հանրության համար»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Ներկաներին ողջունել է նաև դեսպան Քրիստինա Քվինը՝ նշելով. «Երեք տարվա այս ծրագրի շրջանակում 74,000  դոլար է հատկացվում իր հարուստ պատմամշակութային արժեքներով հայտնի Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում գրչագրված 13-րդ դարի ձեռագիր մատյանների պահպանության նպատակով։ Սա ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 15-րդ ծրագիրն է, որով մենք աջակցում ենք Հայաստանի անզուգական մշակութային ժառանգության պահպանությանը։ Սպասում ենք նոր ծրագրերի իրականացմանն առաջիկայում»:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար:

Ճապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԽնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյան Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվել