Փաշինյանին դուրս են գրել բոլորը
ՎերլուծականՕրերս ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցում քննարկել են նաև Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի հարցը։ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի զրույցի ընթացքում, ըստ ռուսական որոշ աղբյուրների, քննարկել են Սիրիայի հարցը, Մոսկվան Անկարային մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Թուրքիայից չեն էլ հերքել այդ փաստը։ Անկարան Ռուսաստանի դեմ իր գործողություններով փորձում է ավելի նպաստավոր դիրքեր ստանալ առևտրի մեջ։
Զրույցի ընթացքում Էրդողանն առաջարկել է ձեռք քաշել Նիկոլ Փաշինյանից, թույլ տալ, որ նա շարունակի կատարել Թուրքիայի կամքը։ Ի պատասխան ՌԴ նախագահը նշել է, որ այդ հարցն այլևս չի քննարկվելու։
Եթե մինչ օրս հարգել են Էրդողանի և Ալիևի խնդրանքները, լուռ աջակցել, որ Թուրքիան և Ադրբեջանը ստանան իրենց ցանկացածը, ապա այժմ Փաշինյանին համարում են ժամկետանց, որը չի կարող լինել առևտրի օբյեկտ։ Ռուսաստանից հստակ նշել են, որ մտադիր են հեռացնել Փաշինյանին՝ անկախ այլոց ցանկություններից։
Հերմինե Մակարյան