Փաշինյանը Կանադայի վարչապետի հատուկ բանագնացի հետ հանդիպմանն ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Այս մասին հայտնում են կառավարությունից:
Վարչապետը ողջունել է Ստեֆան Դիոնի այցը Հայաստան և ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում Կանադայի հետ կապերի ընդլայնումը և այդ երկրի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում:
Վարչապետը շեշտել է, որ պետական կառավարման համակարգում բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, դատաիրավական բնագավառում ռեֆորմների իրականացումը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: