Երեւանը տոնում է Լեւոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը
ՄշակույթԵրեւանի քաղաքապետարանը եւ «Նյու Ջեներեյշն Փրոջեքթը» ներկայացնում են հոբելյանական բացառիկ համերգ՝ ի պատիվ հայկական ջազի կենդանի լեգենդ Լեւոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանի։
Հոբելյանական համերգի շրջանակներում արտերկրից Հայաստան են հրավիրվել՝ ՌԴ ժողովրդական արտիստ, ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Սաթյանը /Լիբանան,
ջազ երաժիշտ Ադամ Տերացույանը /ՌԴ, երգչուհի, կոմպոզիտոր եւ ջազ երաժիշտ Նինո Կատամաձեն /Վրաստան։
Համերգին նաեւ իրենց կատարումներով հանդես կգան հայազգի արտիստներ, երաժիշտներ՝ Լեւոն Մալխասյան տրիոն, Գարիկ Սարիբեկյան տրիոն, Արեգ Առուստամյան տրիոն, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը։
Համերգային երեկոն տեղի կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի/գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան/ եւ Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի /գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան/ մասնակցությամբ՝ դեկտեմբերի 24- ին, ժամը 19:00-ին։