Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»


Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ruն «Հայաստանը՝ վե՞րջ, Ռուսաստանը չի՞ օգնի. ի՞նչ է ասել Փաշինյանը ՀԱՊԿի հետ հարաբերությունների «խզման» մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանն իրեն համարում է ՀԱՊԿից դուրս և մտադիր չէ վերադառնալ կազմակերպություն, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ է նա հերթական անգամ դեմ արտահայտվում ՀԱՊԿին, արդյո՞ք Ռուսաստանը կօգնի Հայաստանին, ի՞նչ են ասում ստեղծված իրավիճակի մասին Պետդումայում ու Դաշնության խորհրդում: Ըստ Նիկոլ Փաշինյանի, Երևանի և ՀԱՊԿի հարաբերություններն անցել են «անդառնալիության կետը»։ Այդ հայտարարությունն արվել է հանրապետության խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին։ Ներկայում, ըստ Փաշինյանի, Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿից դուրս և չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ «Մենք ուղղակի վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, քանի որ, ըստ էության, մեզ համարում ենք ՀԱՊԿից դուրս, թող անեն՝ ինչ ուզում են։

Այս իրավիճակը գնալով դժվարացնում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ, եթե չասենք՝ անհնարին է դարձնում։ Կարծում եմ, որ այստեղ մենք անցել ենք անշրջելիության կետը», ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։ Միևնույն ժամանակ, news.ruի դիվանագիտական աղբյուրը նշել է, որ ՀԱՊԿը Հայաստանի դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ստացել, և այս պահին «ոչ ոք չի հասկանում», թե ի՞նչ «անդառնալիության կետի» մասին է խոսում Փաշինյանը: Բացի դա, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը դեկտեմբերի 4ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի չմասնակցությունը չի ազդում ՀԱՊԿ արդյունավետության վրա։ Միևնույն ժամանակ, կազմակերպության անդամները «ենթադրում են, որ Հայաստանի Հանրապետությունն իրենց դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները մնում են»։

Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին news.ruի հետ զրույցում նշել է, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում արդեն վաղուց է անցել «անդառնալիության կետը», Հայաստանի կառավարության ղեկավարը սկզբում ընդգծված անտեսել էր ՀԱՊԿ նիստը և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, ապա մի շարք հարձակումներ կատարել Ռուսաստանի դեմ։ «Բայց ամենակարևոր անդառնալիության կետը Ֆրանսիայում էր, որտեղ Փաշինյանը երդվեց հավատարմորեն ծառայել Արևմուտքին։ Այսօր Փաշինյանը պատանդ է դարձրել ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը: Արևմուտքն այսօր փորձում է իրեն ենթարկել Վրաստանը, ինչպես դա արեց Ուկրաինայի հետ։ Նրանց թիրախը նաև Հայաստանն ու հայ ժողովուրդն են, և Փաշինյանը դարձել է արևմտյան շահերի լոբբիստ», հայտարարել է Վոդոլացկին։ Պատգամավորի խոսքով, Հայաստանում ստեղծելով արևմտյան ազդեցության բազաներ ու կենտրոններ՝ կստեղծվի Իրանի հետ առճակատման մարտադաշտ։

«Շատ ցավալի ու վատ է, որ դա տեղի է ունենում, բայց դրա մեղավորը հենց իրենք՝ հայաստանցիներն են, ովքեր արդեն մի քանի անգամ «այրվածք» են ստացել, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել, որպեսզի կանխեն այն իրավիճակը, որը կստեղծվի այնտեղ մոտ ապագայում։ Կարծում եմ, որ հիմա կավելանա այն մարդկանց հոսքը, ովքեր կսկսեն լքել Հայաստանը և փախչել Ռուսաստանում ապրող իրենց հարազատների մոտ», նշել է Վոդոլացկին։ Պատգամավորն ընդգծել է, որ, չնայած Հայաստանի իշխանությունների գործողություններին, Ռուսաստանը երես չի թեքելու հայ ժողովրդից: «Մեզ համար հայը դատարկ արտահայտություն չէ: Մենք շատ ընդհանրություններ ունենք։ Հայաստանը Փաշինյանով չի ավարտվում: Փաշինյանը արևմտյան սադրանք է, ոչ ավելին, և Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը պարզապես պետք է տեղեկացված լինի, որ Ռուսաստանը եղել է բարեկամ երկիր և մնում է այդպիսին, և մենք չենք պատրաստվում դավաճանել մեր հարաբերություններին»,- ընդգծել է Վոդոլացկին։

Դաշնային խորհրդի անդամ, միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն էլ news.ruի հետ զրույցում ընդգծել է, որ, բացի ՀԱՊԿից, ոչ ոք չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը։ «Ես ուղղակի չեմ տեսնում, թե ո՞վ կարող է փոխարինել, ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը արտաքին սպառնալիքի դեպքում, բացի ՀԱՊԿից։ Ո՞վ կփոխարինի Ռուսաստանին կամ ՀԱՊԿ մյուս երկրներին: Ամերիկացինե՞րը: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք «փոխարինել մեզ» Ուկրաինայում։ Գուցե ֆրանսիացինե՞րը, որոնք իրենք են փախչում Աֆրիկայից: Անկեղծ ասած, կարծում եմ, որ այս ամենն, ի վերջո, կանցնի։ Եվ ես հույս ունեմ, որ մեր հարաբերություններում ողջախոհությունը կգերակայի։ Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի ժողովրդի միակ իսկական բարեկամը տեսանելի ապագայում», -հայտարարել է սենատորը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման Աբովյան