Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Փարիզ է մեկնել Սուրբ Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակցելու համար, ֆեսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ:
«Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց», - գրել է Փաշինյանը։
«Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա», - հավելել է նա։