Ռեալը հայտարարություն է տարածել Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել կիրակի օրը կայացած Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղում (1:1)։ Բելգիացի ֆուտբոլիստը այսօր՝ սեպտեմբերի 30-ին բուժզննում է անցել։
««Մադրիդի «Ռեալի» բժշկական ծառայության կողմից այսօր Տիբո Կուրտուան հետազոտվել է, ինչի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է ձախ ոտքի մկանային վնասվածք»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ 32-ամյա դարպասապահը խաղադաշտ չի վերադառնա մինչև միջազգային դադարի ավարտը։ Այսպիսով, բելգիացին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի «Լիլի» դեմ հանդիպումը (հոկտեմբերի 2) և Լա լիգայի հաջորդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղը (հոկտեմբերի 5):
Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցից 4-ում անառիկ է պահել դարպասը։