IDMerch. IDBank-ի նոր վարկատեսակը
ՀասարակությունIDBank-ը բիզնեսների համար հերթական կարևոր ու հիանալի նորությունն է պատրաստել։ Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նոր՝ IDMerch բիզնես վարկը/օվերդրաֆտը։
IDMerch-ի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ վարկը կամ օվերդրաֆտը բիզնեսին տրամադրվում է POS տերմինալների և/կամ Իդրամ QR/online checkout վճարային համակարգի միջոցով իրականացված շրջանառությունների հիման վրա։
IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ թիմը երկարատև աշխատանք է կատարել այս պրոդուկտի մշակման գործում, քանի որ սա բիզնեսների համար առավել մեծ հնարավորություններ է բացում․ «IDMerch-ի վարկավորումը ավելի շատ բիզնեսների է հասանելի։ Այս պրոդուկտի շնորհիվ տարբեր իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր կկարողանան առավել լավ պայմաններով, արագ վարկավորվել, ինչն էլ կնպաստի փոքր և միջին բիզնեսների զարգացմանն ու կայունացմանը», - նշեց Տիգրան Մխիթարյանը։
Վարկի/օվերդրաֆտի մեծությունը կարող է կազմել POS տերմինալներով և/կամ Իդրամ QR/online checkout վճարային համակարգերի միջոցով իրականացրած շրջանառությունների մինչև տասնապատիկը։ Բացի այդ, բիզնեսի ֆինանսական վերլուծության գործընթացը պարզեցված է և իրականացվում է արագ ու կարճ ժամկետներում։ Սա նշանակում է, որ կորպորատիվ հաճախորդները, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսի ընկերությունները, արագ վարկավորման համար երկար ժամանակ ծախսելու կարիք այլևս չեն ունենա։
Ինչպես նաև, ընկերությունը հնարավորություն կունենա ընտրել վարկի/օվերդրաֆտի արժույթը՝ ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար։ Բիզնես վարկը/օվերդրաֆտը հնարավոր է մարել մինչև 60 ամիս ժամկետում՝ առանց տրամադրման միջնորդավճարի, իսկ օվերդրաֆտի դեպքում կարող է տրամադրվել նաև 45 օր տոկոսագումարների մարման արտոնյալ ժամանակահատված։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ