Կանադան Ուկրաինային 587 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրելու
ՔաղաքականԿանադայի խորհրդարանը նախնական հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնության համար 764 մլն կանադական դոլարի (մոտ 587 մլն ԱՄՆ դոլար) հատկացմանը, հայտնում է Ukrinform-ը։
Կանադան Ուկրաինային 600 մլն դոլարի ռազմական օգնություն կհատկացնի։ Նշվում է, որ այս գումարը ավելացվել է բյուջեի փաստաթղթում, որի հաստատումը Կանադայի կառավարությանը հնարավորություն կտա լրացուցիչ 21 միլիարդ կանադական դոլար հատկացնել տարբեր նպատակներով, մասնավորապես՝ ազգային պաշտպանության համար։
Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը հայտարարել է, որ այդ միջոցները կուղղվեն ուսուցման, զինամթերքի և այլ սարքավորումների, որոնք Ուկրաինային անհրաժեշտ են ագրեսորին հաղթելու համար:
Բացի այդ, փաստաթղթում ավելացվել է նաև 400 միլիոն կանադական դոլար (մոտ 307 միլիոն ԱՄՆ դոլար) Ուկրաինային ֆինանսական աջակցության համար, որը տրամադրվում է ԱՄՀ-ի հատուկ հաշվից։
Կանադայի խորհրդարանը նաև որոշել է 45 միլիոն կանադական դոլար (մոտ 35 միլիոն ԱՄՆ դոլար) հատկացնել ուկրաինական տարածքների մարդասիրական ականազերծման և Ուկրաինայի կիբերդիմակայունության ամրապնդման համար։