Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Ռազմական ամրոց, որ այդպես էլ երբեք չօգտագործվեց ռազմական նպատակներով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերն են ծանոթ «Ֆորտ Բոյար» խաղին: Իսկ որտե՞ղ է անցկացվում այն: Ֆորտ Բոյարը (Fort Boyard) քարե ամրոց է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Անտիոքի նեղուցի ծանծաղուտին, Ֆրանսիայի ափերի մոտ։ Կառույցը գտնվում է Օլերոն և Իլ դ'Էքս կղզիների միջև։ Ամրոցը կոչվել է այն ծանծաղուտի անունով, որի վրա կառուցվել է։ Ավելի քան մի քանի տասնամյակ նրա տարածքում համանուն հեռուստաշոու է նկարահանվում, որն էլ այդ ամրոցը հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում։
 
Ֆորտ Բոյարի երկարությունը 68 մ է, լայնությունը՝ 31 մ, իսկ բարձրությունը՝ ավելի քան 20 մ։ Ամրոցը այդ տարածաշրջանի այն սակավաթիվ ռազմական շինություններից է, որը երբեք չի օգտագործվել բուն ռազմական նպատակներով:
 
Երկու կղզու միջև անառիկ ամրոց կառուցելու գաղափարը ծագել է դեռևս 1666 թվականին, երբ Ռոշֆոր քաղաքում բացվել են ռազմական նավաշինական գործարաններ։ Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ օբյեկտները կարող էին հեշտ թիրախ լինել բրիտանացիների համար, որոնց հետ ֆրանսիացիները երկար դարեր պարբերաբար կռվում էին։ Օլերոն և Իլ դ'Էքս կղզիների հրետանին չէր կարող պաշտպանել նավաշինական գործարանները անսպասելի հարձակման դեպքում, քանի որ նրանց կրակի հեռահարությունը չէր կարող ամբողջությամբ փակել նեղուցը: Մեջտեղում մնում էր մոտավորապես 6 կիլոմետր, և այդտեղ ամրոցի կառուցումը կվերացներ վտանգը։ Լյուդովիկոս XIV-ը ենթադրում էր, որ շինարարական աշխատանքները կղեկավարի իր ժամանակի հայտնի ինժեներ Սեբաստիա Վոբանը։ Սակայն նա հրաժարվեց՝ նման գաղափարն անհնարին համարելով։
 
Մինչև 19-րդ դարի սկիզբը Ֆրանսիայի կառավարիչներից ոչ ոք այլևս չէր հիշում ամրոց կառուցելու գաղափարը։ Հարցը արդիական դարձավ Նապոլեոն Iի օրոք, որը վարում էր շատ ագրեսիվ արտաքին քաղաքականություն, և որից դժգոհ էր Անգլիան։ Ուստի, 1881 թվականին սկսվեց Ֆորտ Բոյարի շինարարությունը։ Շինարարական տեխնոլոգիաներն այն ժամանակ շատ առաջ էին շարժվել, և երկիրն արդեն կարող էր իրեն թույլ տալ նման ամրոց կառուցել։ Ծովի հատակին ծանր քարե բլոկներ տեղադրելիս արհեստավորները բախվել են այն փաստի հետ, որ քարն իր ծանրության տակ արագ սուզվել է ավազի մեջ։ Մեծ ծախսերը և նախագծի հաջողության վերաբերյալ կասկածները ստիպեցին իշխանություններին 1809 թվականին ընդհատել շինարարությունը: Այն վերսկսվեց միայն 28 տարի անց՝ Լուի Ֆիլիպ I-ի օրոք, որը կրկին հակամարտություն սկսեց Անգլիայի հետ։ Արդյունքում ամրոցի շինարարությունն ավարտվել է միայն 1857 թվականին։ Բայց այդ ժամանակ զինատեսակներն արդեն կատարելագործվել էին այնքան, որ հնարավոր էր հեշտությամբ վերահսկել շրջակա ջրերն առանց ավարտված այդ բերդի: Արդյունքում այն մնաց պատերազմի վարչության հսկողության տակ, սակայն նրա թնդանոթները այդպես էլ չկրակեցին։ Ժամանակի ընթացքում այնտեղ բանտ հիմնվեց, որը ևս երկար չգործեց։ 20-րդ դարի սկզբին ամրոցի ողջ տեխնիկան վաճառվել էր, իսկ բուն ամրոցը մատնվել էր անուշադրության։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմն զգալի վնաս էր հասցրել Ֆորտ Բոյարին, քանի որ գերմանական զորքերն այն օգտագործել էին որպես թիրախ հրետանու պատրաստության համար: Մեկ դարի ընթացքում ամրոցը բազմիցս վերավաճառվել է աճուրդում, մինչև որ այն 1989 թվականին գնել է պրոդյուսեր Ժակ Անտուանը ֆիլմի նկարահանման համար: Այդ պահից սկսվել են վերականգնողական լուրջ աշխատանքներ, քանի որ Ֆորտ Բոյարը կառուցումից ի վեր երբեք չէր վերանորոգվել, և այնտեղ սկսել են նկարահանել «Ֆորտ Բոյար» շոուները։ Այդ ամենն էլ ներկայում այդ չօգտագործված և մոռացված ամրոցը հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների