Մեկը չկա՞ Ալիեւին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի,ինչու՞ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից. Էդուարդ Շարմազանով
ԲլոգԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փաշինյանի «կիրթ ու կառուցողական գործընկերը» հարցազրույց է տվել Դմիտրի Կիսելյովին ու հերթական պահանջների փաթեթն է ներկայացրել Հայաստանին։
Նախ Ալիեւն ասել է,որ 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած 300.000 ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախկին բնակության վայրեր։
Ալիեւը ստում է,քանի որ 1980-1990-ականներին Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ չեն ապրել։
1979-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանում ապրել է 3,037,259 մարդ,որոնցից 2 724,975 (89.7%) հայեր էին,իսկ միայն 160,841 (5.2%) ադրբեջանցիներ։
Իսկ 1989-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանի բնակչությունը կազմել է 3,304,776 մարդ,որոնցից 3083,616 (93.3%) հայեր էին ու միայն 84,860 (2.5%/ ադրբեջանցիներ։
Ի՞նչ 300 .000 ադրբեջանցի…
Սա բացահայտ մանիպուլյացիա է։
Ալիեւը նաեւ խոսում է ԵՄ դիտորդների դուրս բերման մասին ու նշում,որ նրանք փաստացի վեր են ածվել ՆԱՏՕ-ի դիտորդների։
Նա բողոքում է,որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։
Այսինքն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարո՞ղ է զինել Ադրբեջանին,իսկ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր,օրինակ եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։
Էդ ո՞ր օրենքով։
Քիչ է մնում ասի՝ ի՞նչ կարելի է Զեւսին,չի կարելի եզին։
Ալիեւը նման պահանջներ ներկայացնում է ,քանի որ դեմը Փաշինյանն է։
Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ 20 տոկոս «օկուպացիայից »էր նվնվում ,կամ էլ 2016-ի հոկտեմբերին բողոքում, էր ,որ փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Փաշինյանն էր ասում՝ ի՞նչ պետք է,դա էլ բանակցում եմ։
Տեսանք քո բանակցածը…