Ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա
ՄիջազգայինՆախիջևանում ականի պայթյունից ադրբեջանական բանակի զինծառայող է վիրավորվել:
«Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի զինծառայող Սալմանով Զիյադ Իլհար օղլուն, ադրբեջանա-հայկական պայմանական սահմանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի ուղղությամբ մարտական առաջադրանք կատարելիս, պայթել է ականի վրա և վիրավորվել:
Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո վիրավոր զինծառայողն անմիջապես տարհանվել է հոսպիտալ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի առթիվ կատարվում է քննություն»,- հայտնում են վարչությունից։