Տիմատին ակնարկել է, որ ամուսնացել է
TVՌեփեր և գործարար Թիմուր Յունուսովը (Տիմատի) Instagram-ում ակնարկել է, որ ամուսնացել է։
Տիմատին հրապարակել է նեյրոնային ցանցի կողմից արված տեսանյութեր, որոնցում պատկերված են զուգարաններ՝ տարբեր լանդշաֆտների ֆոնին՝ լեռներում, ծովում, Արկտիկայում և ջունգլիներում։ Երգչի խոսքով՝ կինը հանգստի այս տեսակն ամենահարմարն է համարում իր համար։
«Ինչպիսի՞ն է իմ իդեալական հանգիստը կնոջս աչքերով»,- հրապարակումը մակագրել է կատարողը։
Տիմատին երբեք ամուսնացած չի եղել, սակայն նախկին հարաբերություններից երկու երեխա ունի։ 2014 թվականին արտիստը դուստր է ունեցել՝ Ալիսան, մոդել Ալենա Շիշկովայից։ 2019 թվականին բլոգեր Անաստասիա Ռեշետովայից ծնվել է նրա որդին՝ Ռատմիրը։