Երևան, 25.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան առանձին հանդիպման հավանականությունը Ի՞նչ ազդեցություն կունենան Վրաստանի ընտրությունները Հայաստանի վրա. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանն անընդհատ կանգնում նույն փոցխի վրա. «Փաստ» «Պապ, ես ո՛չ դիրք կհանձնեմ, ո՛չ էլ գերի կընկնեմ». կրտսեր սերժանտ Հենրիկ Սաֆարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Սիրիական զարգացումների նոր երանգները. «Փաստ» Պատային իրավիճակ՝ Հայաստանի շուրջ. «Փաստ» «Այս մարդիկ շատ հետևողականորեն քանդում են պետությունը. սրանք անուղղելի տգետներ են, մարտնչող տգիտություն ասվածն իրենց մասին է». «Փաստ» Ու նորից՝ մանիպուլյացիա, փաստական և բովանդակային կեղծումներ. «Փաստ» Դասասենյակներ և այլ ենթակառուցվածքներ անվանակոչելու ընթացակարգը հստակեցված չէ. ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»


Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան

Հարցազրույց

Հարցազրույց Գագիկ Ծառուկյան հետ

 – Պարոն Ծառուկյան, 2024 թվականը Հայաստանի համար ավելի շատ եղել է ձեռքբերումների՞, թե՞ դժվարությունների տարի։

 – Գիտեք, Հայաստանն այն վիճակում չէ, որ նման ձևակերպումներով գնահատես տարին։ Իհարկե, կան ոլորտներ, որտեղ ձեռքբերումներ եղել են, կան ոլորտներ, որտեղ՝ ոչ։ Բայց ամբողջական ընկալման մեջ մենք ապրում ենք բաց վերքի պայմաններում։ Լուծված չէ անվտանգության խնդիրը, մեզ էլի սպառնում են, նոր պահանջներ են դնում, Բաքվի բանտերում մենք ունենք հայեր, ընդ որում, արժանի, մեր պետության համար գործ արած, կյանք դրած մարդիկ։ Անվտանգային սպառնալիքները շարունակվելու են նաև եկող տարի։ Մենք ունենք Արցախի մեր հայրենակիցների բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Մարդիկ տուն-տեղ, աշխատանք, ունեցվածք կորցրած՝ փորձում են շարունակել իրենց կյանքը և ունեն մշտական աջակցության կարիք։ Մի խոսքով, խնդիրները շատ են, անելիքները՝ ավելի շատ։

– Ձեր ասածներից կարելի՞ է ենթադրել, որ լավատեսության քիչ պաշար կա։

– Ինձ համար լավատեսությունը ցանկություն կամ երազանք չէ։ Ինձ համար լավատեսությունը հստակ դրված նպատակներն են, խնդիրները, դրանց հասնելու գրագետ քայլերը և համառ աշխատանքը։ Կարևորը մարդու կամքն է, գրագետ ծրագրերը, փորձը, աշխատելու ունակությունը և վճռականությունը, որ իրավիճակը շրջես, հասնես քո ուզած արդյունքին։ Ես գուցե չեմ կարողանում, շատ այլ գործիչների նման, եթերից եթեր գնալ ու սիրուն-դատարկ բառերով հարթ խոսել։ Չեմ կարողանում, դա չեմ թաքցնում, բայց ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում գործ անել՝ խնդիրները հստակեցնել, աշխատանքը կազմակերպել, անհնարինը գրագետ-համառ քայլերով իրականություն դարձնել։ Երբեք չվախենալ խնդիրների բարդությունից։

– Կարելի՞ է ասել, որ դա վերաբերում է նաև Ձեր բիզնես գործունեությանը, և, որ հիմա խոսում է գործարարության Ձեր ջիղը։

– Իմ նախորդ ասածները բիզնեսի մասին չէին, այլ՝ մեր իրականության։ Ես բիզնեսով վաղուց չեմ զբաղվում, անցած փուլ է։ Բայց ժամանակին, երբ ձեռք էի բերում քանդված, չաշխատող գործարաններ, որոնց ոչ ոք մոտ չէր գալիս, ապա այո, լավատեսությունն էր ինձ օգնում հավատալ, որ դրանք հնարավոր է խելքի բերել, ստեղծել աշխատատեղեր, տալ բարձր աշխատավարձ, տալ մրցունակ արտադրանք, դրսում շուկաներ գտնել։ Լավատեսությունը պիտի հիմնված լինի կամքի ու աշխատասիրության վրա։ Մարդիկ հիմա են տեսնում կայացած ձեռնարկությունները ու զարմանում, թե՝ բա Ծառուկյանին որտեղի՞ց դրանք։ Եթե տեսած լինեին դրանք քանդված, լքված, չաշխատող վիճակներում, նման հարց չէին տա, կուրախանային պարզապես, որ երկար տարիների աշխատանքի արդյունքում դրանք այսպիսին են դարձել։

Նույն լավատեսությունն էր ինձ առաջնորդում, երբ ես իմ հայրենիքում կառուցում էին նոր գործարաններ, բացում էի նոր աշխատատեղեր, կառուցում էի եկեղեցիներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հյուրանոցներ, մի խոսքով՝ կառուցում էի՝ հաշվի չառնելով ռիսկերը։

– Որպես խոշոր կուսակցություններից մեկի ղեկավար, կարո՞ղ եք նշել Ձեզ անհանգստացնող հիմնական խնդիրները, որոնց լուծումը լավատեսություն կտար։

– Մի բան պայմանավորվենք. ես ոչ մի միտք, ոչ մի նախադասություն չեմ ասում՝ որպես կուսակցության ներկայացուցիչ։ Չեմ ասում՝ քաղաքական շահի կամ հեռանկարի համար։ Ես խոսում եմ՝ որպես անհատ, որպես հայ մարդ, որպես Գագիկ Ծառուկյան։ Հայաստանն այն վիճակում չէ, որ կուսակցական կամ անձնական շահի տեսակետով ապրես։ Իրոք շատ բարդ փուլ է, ու պետք է վեր կանգնել կուսակցական կամ ցանկացած այլ նեղ պատկերացումից։

Եվ հենց այդ կարգավիճակով եմ ասում, որ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք այսօր, ներքին, ներհասարակական հաշտեցման խնդիրն է։ Սա ասել եմ նաև անցյալ տարի այս օրերին։ Ասում եմ նաև հիմա. մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, տարբեր տեսակետներ, բայց այսչափ իրար ատել չի կարելի։ Ես խոսում եմ ժողովրդի´ մեջ առկա բարիկադավորման մասին։ Մարդկանց միջև ներքին թշնամանքն անթույլատրելի չափերի է հասնում։ Սա լավ տեղ չի տանելու։ Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին։ Սա անթույլատրելի է։ Մյուս կարևոր խնդիրը հայկական աշխարհի, համայն հայության միասնականության կորուստն է։

Այն, ինչով մենք հպարտանում էինք, և ինչով մենք ուժեղ էինք, այսօր չկա։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը դադարում են լինել մի ամբողջի, հայության մասնիկ։ Սա չափազանց մտահոգիչ է, և վիճակը փոխելու համար շատ մեծ գործ կա անելու։ Երբ սկսվեց Բեյրութի ռմբակոծությունը, առաջին բանը, որ մտածում էի, մեր հայրենակիցների վիճակն էր։ Ես զանգեցի Արամ Առաջին կաթողիկոսին, ճշտեցի՝ ինչի՞ հրատապ կարիք կա, ի՞նչ կարող եմ անել մեր հայության համար։ Շատ արագ կազմակերպեցինք և ինչ հնարավոր էր՝ արեցինք։ Ինչո՞ւ եմ սա ասում. մենք պետք է ապրենք մեկս մյուսի հոգսերով, աշխարհի ո´ր ծայրերում լինենք. հայը օգնի հային, նեցուկ լինի, օգտակար լինի։ Հենց սկսենք այսպես մտածել՝ մենք կդառնանք ուժեղ և հարգված ժողովուրդ։ Մենք պետք է ստիպենք, որ աշխարհը մեզ նորից հարգի։

– Ի՞նչ քայլերով եք տեսնում այս «ստիպելը»։ Արդյո՞ք այսօր Հայաստանն ունի այդքան ներուժ, որ կարողանա ինչ-որ բան ստիպել։

– Այո, ունի, և մենք պիտի նորից արթնացնենք այդ ներուժը՝ քայլ առ քայլ, ծրագիր առ ծրագիր։ Ես հավատում եմ մեր երկրի կարողություններին, մեր ժողովրդին, ես հավատում եմ մեր վերածննդին։

– Կա՞ն արդյոք ստրատեգիական մոտեցումներ, որոնք կարող են էականորեն փոխել իրավիճակը մեր երկրի համար, մեր տարածաշրջանում։

– Ընդլայնվող ԲՐԻԿՍ-ի հետ սերտ շփումները, համագործակցությունը և ինտեգրումը ստրատեգիական առումով ամենահեռանկարայինն են Հայաստանի համար։ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի ներկայությունն այնտեղ արդեն ամեն ինչ ասում է: ԲՐԻԿՍ-ի հետ աշխատանքը մեզ համար կապահովի մեծ շուկաներ ու լոգիստիկ հնարավորություններ։ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, Իրանը՝ մեր անմիջական սահմանակիցը, Չինաստանի հետ ունենք համագործակցության անվերջ հնարավորություններ՝ խոշոր ծրագրերի իրականացման առումով, Հնդկաստանի հետ կարող ենք անել այնպիսի ծրագրեր, որոնք հիմա անում են ուրիշները, իսկ մենք բարի նախանձով ենք նայում։

Պետք չէ անտեսել նաև այն փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ԲՐԻԿՍ-ի անդամակցության, իսկ դա նշանակում է լրիվ նոր իրողություններ մեր տարածաշրջանում և հարցերի լուծման նոր հնարավորություններ։ Հիմա Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով առաջին տեղում է ՌԴ-ն, և այստեղ պետք է նաև հաշվի առնենք ՌԴ-ում ապրող շուրջ 2,5 մլն մեր հայրենակիցների ներկայությունը։ Երկրորդ տեղը Եվրամիությունը զիջել է Միացյալ Արաբական Էմիրություններին: Իսկ 4-րդ և 5-րդ տեղերում են Չինաստանն ու Իրանը: Բարձր են Հնդկաստանի հետ աճի տեմպերը: Այսպիսով տեսնում ենք, որ առաջին հնգյակի չորս պետությունները ԲՐԻԿՍ անդամներն են, և սա իրականությունն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Ակնհայտ է, որ այսօրվա աշխարհում տնտեսական իրողությունները պետք է թելադրեն նաև քաղաքական կողմնորոշումները՝ ի շահ մեր պետության ու նաև պետության անվտանգության ապահովման: Ճանապարհներ, նոր տրանսպորտային ուղիներ, լոգիստիկ նոր հնարավորությունների անխափան շահագործում. այս ամենը հնարավոր է այս մեծ ստրատեգիական կողմնորոշման շրջանակներում, քանի որ այդ պարագայում ՀՀ-ն կգտնվի գործընկեր պետությունների շահերի տեսադաշտում: Եթե ընդամենը պարզ հայացք նետենք մեր աշխարհագրությանը, ակնհայտ կդառնա, որ ՀՀ արտահանման 80%-ից ավելին կարող է իրականացվել հենց ԲՐԻԿՍ-ի քարտեզի շրջանակում։

Հասկանալի է, որ ԲՐԻԿՍ-ի հետ սերտ համագործակցությունը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումով նոր ճարտարապետություն է ձևավորում աշխարհում և մեր տարածաշրջանում:

Ես շատ կուզենամ, որ Հայաստանի քաղաքական, քաղաքագիտական, փորձագիտական հանրությունը սկսի այս թեմայի առարկայական քննարկումը։ Մեր հասարակությանը պիտի ներկայացնենք իրական հնարավորությունները, հեռանկարը, գաղափարի էությունը։ Ես ինքս պատրաստ եմ օժանդակել որակյալ քննարկումների պրոցեսին, որտեղ կլինի միտք, գաղափար, փաստ, հաշվարկ։

– ԱԺ-ն շաբաթներ շարունակ բուռն քննարկում էր 2025-ի բյուջեն, և ՀՀ տնտեսության իրական վիճակի մասին եղան տարաբնույթ, խիստ լավատեսականից մինչև սուր քննադատական գնահատականներ։ Դուք հետևե՞լ եք դրանց, և ո՞րն է Ձեր տեսակետը։

– Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին ես ԱԺ քննարկումներից չէ, որ պիտի պատկերացում կազմեմ։ Ես իրական հողի վրա, գործարարների և սովորական մարդկանց հետ մշտական շփումներից գիտեմ, համակարգաստեղծ ձեռնարկությունների ցուցանիշների և խնդիրների հիման վրա գիտեմ մեր տնտեսության ներկա և դեռևս չերևացող խնդիրները, և դրանք ինձ անհանգստացնում են։

Վերջին ամիսներին կտրուկ դանդաղել է տնտեսական ակտիվության և տնտեսական աճի տեմպը:

Նկատվում է վերաարտահանման ծավալների կտրուկ նվազում, հարկային բեռի մեծացում: Մի շարք կոնկրետ հարկերի գծով՝ ակցիզային հարկի, շրջանառության հարկի, կան օրենքների նախագծեր, որոնք բացասական ուղերձներ են հղում բիզնեսին: Մասնագիտական ծառայությունների մասով շրջանառության հարկն էապես բարձրանում է, մի շարք ծառայություններ էլ տեղափոխվում են ավելացված արժեքի հարկման դաշտ։ Մոտավորապես 14-15 հազար գործող սուբյեկտներ հայտնվում են նոր իրավիճակում, ու շատ դժվար է կանխատեսել՝ նրանք կշարունակե՞ն իրենց աշխատանքը, թե՞ կտեղափոխվեն ստվերային դաշտ, կամ՝ հարևան երկիր, կամ գուցե ընդհանրապես կփակվեն։ Իմ կարծիքով, մի շարք մասնագիտական ծառայությունների մասով այդ բարձրացմանը չի կարելի գնալ, պետք է այլ լուծումներ տալ։ Փաստաբանների, հաշվապահների, աուդիտորների ծառայություններից տասնյակ-հազարավոր մարդիկ ու այլ բիզնեսներ են օգտվում: Գնաճ է լինելու ամենատարբեր ոլորտներում միաժամանակ։

Մեկ այլ խնդրի մասին. մենք ականատես եղանք դրամի կտրուկ արժեզրկմանը և հակառակ պրոցեսին, և դա՝ ընդամենը հաշված օրերի ընթացքում։ Ենթադրաբար պետք է սպասել նոր տատանումների: Այս տատանումները ձեռնարկությունների գործունեության համար ցանկալի չեն։ Պետությունը մակրոտնտեսական մակարդակում պետք է ապահովի որոշակի կայունություն և այդ մեսիջները ժամանակին հղի, որպեսզի ձեռնարկատերերը կարողանան իրենց ռիսկերը կառավարել:
Լուրջ խնդիր է պետական պարտքի մեծացումը։ Պետական պարտքը հասել է 12,7 միլիարդ դոլարի: Մեզ նման փոքր երկիրն իրավունք չունի այդքան պետական պարտքի աճ տալու, քանի որ միայն այդ պարտքի սպասարկման գումարներն արդեն մեր պետական բյուջեի համար ահռելի ծավալներ են կազմում:

Ընդհանրապես հարց է ծագում. մենք ունե՞նք տնտեսական զարգացման մոդել, թե՞ ոչ: Սրա պատասխանը շատ կարևոր է գործարար աշխարհի համար, օտարերկրյա ներդրողների համար։

Բայց ես տեսնում եմ նաև իրողություններ, որոնք բարդացնելու են սովորական քաղաքացու կյանքը՝ տրանսպորտի թանկացում, գույքահարկի մեծացում և այլն։ Լուրջ խնդիր է լինելու ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման պրոցեսը։ Պատրա՞ստ ենք նման ծավալուն պրոցեսի. իհարկե՝ ոչ։ Բնակչության երևի 90 տոկոսը տեղյակ էլ չի, որ հայտարարագիր պետք է լրացնի։ Ընդհանրապես ցանկացած խստացման, բարեփոխման համար նախ պետք է ստեղծել պայմաններ, հետո նոր` պահանջել, նախ ստեղծել պայմաններ, հետո նոր` վերահսկել։ Հակառակ դեպքում լավ գաղափարն ուղղակի մարդուն վատություն անելու, անելանելի դրության մեջ դնելու գործիք է դառնում։

– Չենք կարող չհարցնել անցնող մարզական տարվա մասին։ Դուք գո՞հ եք տարվա արդյունքներից, մեդալներից։

 – Չեմ ուզում թվարկել մեդալների քանակը տարբեր մարզաձևերում, տարբեր տարիքային խմբերում։ Թիվն իրականում շատ մեծ է, ու մեր փոքր Հայաստանի դրոշը մշտապես բարձրանում է տարբեր երկրներում, մեր հիմնը հնչում է։ Սպորտին վերաբերող հարցին կուզեմ երկու այլ տեսանկյուններից անդրադառնալ։ Նախ՝ դա արված հսկա աշխատանք է՝ ենթակառուցվածքների ստեղծում, մարզադպրոցների ստեղծում, մարզիչների վերապատրաստում, մարզիչների ու մարզիկների խրախուսման արդար համակարգի ներդրում և այլն։ Մի պահ պատկերացրեք՝ հայ մարզիկը ոսկե մեդալ է բերում աշխարհի առաջնությունում, ու եթե հանկարծ երկրորդ մեդալն արծաթ է լինում, մեր հասարակությունը նեղվում է։ Այդ պահին կարծես մոռացվում է, որ փոքրիկ Հայաստանն այդ առաջնություններում մրցում է հսկաների հետ՝ Չինաստանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի և այլ խոշորների հետ։ Մենք արժանապատիվ մրցում ենք, հաղթում ենք։

Մենք ունենք փայլուն մարզիկներ, մարզիչներ, և դա 5-10-15 տարի կատարածի արդյունքն է։ Մյուս տեսանկյունը. երբ մեր մարզիկը, հայ մարզիկը մրցում և հաղթում է, դա ստեղծում է համահայկական միասնական ուրախության մթնոլորտ, մենք մոռանում ենք մեր անհամաձայնությունները, ուժ ենք ստանում, սկսում ենք հավատալ մեր կարողություններին։ Դա մարզիկին էլ է ուժ տալիս, մեզ բոլորիս էլ։ Օրինակ, ինչպե՞ս կարող ես քեզ հզոր ու հպարտ չզգալ, երբ ընդամենն օրեր առաջ մեր ծանրորդ Վարազդատ Լալայանը ճանաչվեց աշխարհի ամենաուժեղ մարդը: Սա համազգային հպարտության թեմա է:

Աշխարհի բոլոր ծայրերից զանգեր եմ ստանում, բոլոր համայնքներից հետևում են մեր մարզիկների հաջողություններին։ Այդպես պիտի լինի բոլոր ոլորտներում, պիտի ձգտենք մեր քայլերն այնպես կառուցել, որ դրանք միավորեն հայությանը։ Ես դրան իսկապես հավատում եմ։ Ինչ վերաբերում է ապագա մեդալներին ու հաջողություններին, ապա պետք է շարունակել ամեն օր աշխատել, ստեղծել, նոր մարզադպրոցներ բացել, կրթել, մարզիչներին վերապատրաստել, մարզական բժշկությունը զարգացնել, մասսայական սպորտը զարգացնել։

– Պարոն Ծառուկյան, վերջում՝ Ձեր մաղթանքները 2025-ի համար մեր ժողովրդին:

 – Բարդ տարի է լինելու շատ առումներով, ու ես մեզ բոլորիս կմաղթեի, որ մեր երկիրը խուսափեր խոշոր ցնցումներից, որ խաղաղություն լիներ՝ մեր երկրում, մեր տներում, մարդկանց կմաղթեի պարզ անձնական երջանկություն։ Հույս, հավատ և սեր եմ մաղթում բոլոր ընտանիքներին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս

 ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լայն ճակատով պայքարելու ենք այս վարչախմբի դեմ. Ավետիք ՉալաբյանՆրա մասին, թե ինչ իրական հետևանքների կարող է հասցնել Փաշինյանի գործունեությունը, և որքան մեզնից յուրաքանչյուրը ստիպված կլինի վճարել դրա համար. Ավետիք ՉալաբյանՄալխասի արվեստը երևանցիներն են. Տիգրան ԱվինյանԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտումՊեզեշկյանի վարչակազմը կփորձի զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների հետ. Արաղչի Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ ծովային սահմանի սահմանազատման վերաբերյալ համաձայնագիր կնքել Պարագլխի քաղաքական մահը․ Դավիթ ՍարգսյանՈւժեղացված ծառայություն՝ Սևանում. լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 83 կգ սիգ Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ Վրաստանի նախագահը սպառնшցել է տապալել իշխող «Վրացական երազանք»-ին Քլոե Քարդաշյանը «մերկ» զգեստ է ընտրել Լոս Անջելեսի Ulta խանութ սրահ այցելելու համար Mercedes-Benz մեքենաների համար եռաթև նշանի արտադրողն իրեն սնանկ է հայտարարել Հայաստանում աշխատուժից դուրս է մնացել 900,000 մարդ, իսկ գործազուրկների թիվը կազմում է 190,000. Նաիրի Սարգսյանը լուծում է առաջարկումՆկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ. նախաձեռնվել է քրեական վարույթ Իդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարում«Բարսելոնա»-ից հեռանալու Նեյմարի որոշումը կապված էր Մեսսիի հետ․ Նեյմարի հայր Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան առանձին հանդիպման հավանականությունը Team-ի նորագույն NGN ցանցը Վայոց ձորում և Արմավիրում է Գագիկ Ծառուկյանի ծավալուն հարցազրույցը անվտանգային, տնտեսության, տարածաշրջանային, մարզական ոլորտներին առնչվող կարևորագույն մի շարք թեմաների վերաբերյալ«ՀայաՔվեն» հավակնում է դառնալու իրական քաղհասարակություն․ Արմեն ՄանվելյանԿարո՞ղ է Հայաստանը առանց Ռուսաստանի և երկու լարի վրա խաղալով պահպանել իր պետականությունը ու լուծել իր անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն Կոլաբորանտների հետ չեն բանավիճում. Փաշինյանի առաջարկի հետքերով Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների է պատրաստվում Իշխանությունը տեսահսկման նոր օրինագիծ է բերելու Շրջանառության մեջ են դրել առաջարկն իրագործելու փաթեթը. «Հայաստանը ես եմ»-ի հայտարարությունը Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում Դատավորների բարձր պրոֆեսիոնալիզմից և մեկ մուրճի հարվածից է կախված բազմաթիվ երեխաների լուսավոր ապագան Արևային մարտկոցների այլընտրանք. բակերի և մայթերի համար նախատեսված սալիկները կարող են էներգիա արտադրել Հատուկ խմիչք հատուկ տոների համար. «Փաստ»Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը. Վահե ՀովհաննիսյանՄարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հաստատվել է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու միջոցառումների ծրագիրը. «Փաստ»Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի բռնապետը ուժ ու եռանդ չի խնայում աշխարհով մեկ պրոպագանդելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ստահոդ պատմությունը․ ՀայաՔվեՆրա մասին, թե ինչու է Փաշինյանը օրական մի նոր սուտ հնարում, և իրականում դա ինչ նպատակ է հետապնդում․ Ավետիք ՉալաբյանԱյս վարչախումբն իրագործում է Հայաստանի հանձնման օրակարգ․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կունենան Վրաստանի ընտրությունները Հայաստանի վրա. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանն անընդհատ կանգնում նույն փոցխի վրա. «Փաստ»«Պապ, ես ո՛չ դիրք կհանձնեմ, ո՛չ էլ գերի կընկնեմ». կրտսեր սերժանտ Հենրիկ Սաֆարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սիրիական զարգացումների նոր երանգները. «Փաստ»Պատային իրավիճակ՝ Հայաստանի շուրջ. «Փաստ»«Այս մարդիկ շատ հետևողականորեն քանդում են պետությունը. սրանք անուղղելի տգետներ են, մարտնչող տգիտություն ասվածն իրենց մասին է». «Փաստ»Ու նորից՝ մանիպուլյացիա, փաստական և բովանդակային կեղծումներ. «Փաստ»Դասասենյակներ և այլ ենթակառուցվածքներ անվանակոչելու ընթացակարգը հստակեցված չէ. ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»«Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ»Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»Հիշեցում. Արտակ Զաքարյան