Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
TVԻրանում չեղակվել է WhatsApp մեսենջերի և Google Play հավելվածների առցանց խանութի օգտագործման արգելքը: Որոշումը կայացվել է երկրի Կիբերտարածության բարձրագույն խորհրդի նիստում: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:
Քննարկումներից հետո խորհրդի անդամները, ընդգծելով կիբերտարածության իրավական կարգավորման կարևորությունը, միաձայն կողմեն քվեարկել WhatsApp և Google Play մուտքի սահմանափակումների վերացմանը։
ՌԲԿ-ն հավելում է, որ երկու ծառայություններն էլ արգելափակվել էին 2022-ի սեպտեմբերին Իրանում հակակառավարական ցույցերի ֆոնին: Ներկայում երկրում արգելափակված են Instagram-ը, Facebook-ը, X-ը և YouTubе-ը: