Նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել. Զուրաբիշվիլի
ՄիջազգայինՆախագահի երդմնակալությունն օրինական ուժ չունի, այնպես որ ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել: Սա այն է, ինչ բոլորը պետք է իմանան: Մանրամասները հայտնի կդառնան կիրակի օրը: Այս մասին բրիտանական Rest Is Politics փոդքասթին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Հարցին, թե ինչ է մտադիր անել կիրակի օրը, այն օրը, երբ նախատեսված է Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը, Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է, որ դա հայտնի կդառնա կիրակի օրը:
«Այդ հարցին ես չեմ կարող ձեզ պատասխանել, քանի որ իշխող կուսակցությունը մեր կիրակնօրյա ծրագրերի մասին պետք է իմանա միայն կիրակի օրը, այլ ոչ թե ավելի վաղ ։ Ամենակարևոր բանը, որ մենք պետք է իմանանք այս օրվա մասին, այն է, որ նախագահի ընտրությունը, ինչպես նաև նրա երդմնակալությունը օրինական ուժ չունեն, այնպես որ ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել: Սա այն է, ինչ բոլորը պետք է իմանան: Մանրամասները հայտնի կդառնան կիրակի օրը», - նշել Է նախագահը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի վարչապետը կրկին սպառնացել է նախագահ Զուրաբիշվիլիին բանտով: