Հրապարակվել է պատմության ամենաթերագնահատված ֆուտբոլիստների ցանկը
ՍպորտԲրիտանական GiveMeSport պորտալի կազմած ցանկի համաձայն՝ ամենաթերագնահատված խաղացողը ճանաչվել է Միքայել Լաուդրուպը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ» և «Այաքս» ակումբներում։
Տասնյակի երկրորդ տեղում է «Բավարիայի» հարձակվող կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, իսկ երրորդը՝ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։
Լավագույն տասնյակը
- Միքայել Լաուդրուպ (Դանիա)
- Թոմաս Մյուլեր (Գերմանիա)
- Ջորդան Հենդերսոն (Անգլիա)
- Դանիել Կարվախալ (Իսպանիա)
- Ռոբերտ Պրոսինեչկի (Խորվաթիա)
- Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա)
- Սերխիո Բուսկետս (Իսպանիա)
- Գեորգի Հաջի (Ռումինիա)
- Մայքլ Քերրիկ (Անգլիա)
- Ռուդի Ֆյոլեր (Գերմանիա)
Միքայել Լաուդրուպի մասին
Միքայել Լաուդրուպը դանիացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ է։ Ծնվել է 1964 թվականի հունիսի 15-ին Ֆրեդերիկսբերգում։
Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում՝ խաղալով այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Լացիոն», «Յուվենտուսը», «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը» և Դանիայի ազգային հավաքականը։
2006 թվականին Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լաուդրուպին ճանաչել է Դանիայի ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող։
Որպես մարզիչ աշխատել է Դանիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Անգլիայի և Քաթարի ակումբներում։