Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին
ՄիջազգայինՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը այցելել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատուն։
Ինչպես հայտնում է Vesti.az-ը, Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ որևէ եզրակացություն անելուց առաջ անհրաժեշտ է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին։
«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական ադրբեջանցի ժողովրդին»,- ասել է նա տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
«Ակտաուում կա համապատասխան հանձնաժողով։ Ռուսաստանի և Ադրբեջանի իրավասու մարմինները փոխգործակցում են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Նա նաև ընդգծել է, որ մարդկանց վիշտը շահարկելու փորձերը բացարձակապես անընդունելի են։