Վրաստանի վարչապետը կոչ է արել Ֆրանսիայի նախագահին սուտ չտարածել
ՄիջազգայինՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել հետեւլ Ուկրաինային ու սուտ չտարածել Վրաստանի և Ռուսաստանի մասին, գրել են ԶԼՄ-ները։
Նախօրեին Մակրոնն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունն ավելի ագրեսիվ է դարձել իր հարեւանների նկատմամբ։ Որպես օրինակ նա բերել է Վրաստանում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը փորձել է ապակայունացնել Վրաստանում ընտրական գործընթացը։
«Թող Ֆրանսիայի նախագահը հետևի Ուկրաինային, որը զոհաբերեցին դրա ոչնչացման նպատակով։ Դա սուտ է, որը չեմ կարող մեկնաբանել: Ես մեկնաբանում եմ այն խնդիրը, որին այսօր բախվում են բոլորը՝ ոչնչացված Ուկրաինան»,- լրագրողների համապատասխան հարցին պատասխանել է Կոբախիձեն։