2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար
ՏնտեսությունՀՀ գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ 7,150 միավոր ինքնակամ շենք–շինություն է հաշվառվել: Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Նրա խոսքով, 2022 թվականից հետո կառուցված որևէ ինքնակամ շինություն այլևս հաշվառման ենթակա չէ:
«Կոչ եմ անում մարդկանց այլևս գումար չծախսել և ինքնակամ շինություն չկառուցել, դրանք ընդհանրապես օրինականացման ենթակա չեն»,- նշել է Թովմասյանը: