Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի
TVՄեկնարկել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի գետնանցման վերականգնման աշխատանքները:
Տասնամյակներ շարունակ այն ծառայել էր ոչ նպատակային՝ դառնալով վտանգավոր քաղաքային տարածք։
Այսօր արդեն քանդվել են ինքնակամ կառուցված 190 քմ շինություններ՝ գետնանցումը վերադարձնելու իր հիմնական գործառույթին և դարձնելու այն առավել ապահով ու հարմարավետ: