Հարցեր Արարատ Միրզոյանին. Էդուարդ Շարմազանով
ԲլոգԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ,ինչու՞ էիք գոռում ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ինչու՞ էիք ասում՝ Ակնան մեր հայրենիքն է։
Ինչու՞ էիք ասում՝ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
Ինչու՞ էիք ասում ՝ ի՞նչ պետք է ,դա էլ բանակցում ենք։
Ինչու՞ էիք ասում՝ բանակցում ենք սեփական կետից։
Ինչու՞ էիք ասում՝ նոր պատերազմ,նոր տարածքներ։
Ինչու՞ էիք ասում ՝ առանց Արցախ չկա Հայաստան։
Ինչու՞ էիք Շուշիում ինագուրացիա անում։
Ինչու՞ էիք գոռում՝ հաղթելու ենք։
Ինչու՞ էիք ասում ՝սա նոր Սարդարապատ է։
Ինչու՞ 5 հազար հայորդու տարաք սպանդի։
Ինչու՞…
Որովհետեւ պետք է պատերազմով հանձնեիք Արցախն ու կոտրեք հայի ողնաշարը։
Ու ասեմ ինչու՞…քանի որ դուք փաստացի Հայաստանի ադրբեջանացման մունետիկներն եք։