Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ


Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան

Բլոգ

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել։ Ըստ էության, Ալիևը Հայաստանում հայտարարեց արտակարգ դրություն։ Մեր ռեակցիան պետք է լինի համարժեք՝ հանրայինտիրույթում և՝ քաղաքական։
 
Հանրային տիրույթ
 
ա.  Մարդկանց, լայն զանգվածներին տեղ հասցնել իրավիճակի լրջությունը։
բ.  Ներքին հաշտություն՝ ընդդեմ գործող իշխանության։ Նրանք, ովքեր որպես մարդ՝ հանուն իրենց ընտանիքների, հանուն մեր երկրի, հանուն չկոտորվելու պահանջում են նոր իշխանություն, պետք է մի կողմ դնեն ցանկացած թշնամանք, քեն և իրենց նեղ շահերը։
գ.  Համատարած աշխատել «մեծարգոների» և նրանց հանդեպ լոյալ խավի հետ։ Բացատրեք, որ դեռևս ունեն հնարավորություն՝ չդառնալու Հայաստանի դահիճներից մեկը։ Պարզ ասեմ՝ մի քծնեք, մի ուրախացեք, որ պաշտոններ ունեն, հակառակը՝ խրախուսեք հրաժարականներ տալ, տարանջատվել։
դ.  Շատ կոշտ հակադարձել Ալիև-Էրդողանի հայաստանյան պրոպագանդիստներին։ Այս մարդիկ պետության ճակատագրի վրա են փող աշխատում։
ե.  Համատարած բացատրական աշխատանք «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» խավի հետ։ Այստեղ քաղաքականության հարց չէ, այստեղ ապրելու կամ մորթվելու հարց է։
 
Քաղաքական տիրույթ
 
Հակառակորդի և արտաքին աշխարհի համար մենք այս պահին անտեր մնացած, ցածրորակ ժողովուրդ ենք՝ անմիտ էլիտաներով։ Այսօրվա աշխարհի խաղի կանոններով՝ նման ժողովուրդներին ցեղասպանելն ընդունելի է։ Հետևաբար, մեր խնդիրն է՝ մեր ընդվզումը, մեր գոյությունը և մեր քայլերը տեղափոխել քաղաքական և պետական մտքի դաշտ.
 
- Միայն նոր իշխանությամբ է հնարավոր խուսափել աղետից։
- Մեր խնդիրն է՝ խուսափել պատերազմից։ «Մինչև վերջին հայը կռվելը» բացառիկ ավանտյուրա է։ Այսօրվա պայմաններում մեր պետական միտքը, պետական հասունությունը պատերազմից խուսափելն է՝ բոլորին հասկանալի պատճառներով։
 
Քաղաքական միտքը պետք է ձևակերպի այս նպատակի համար հնարավոր քայլերը.
 
1.     Վերադառնալ նոյեմբերի 9-ի պայմանագրին. ճիշտ գաղափար է, բայց պահանջում է բարդ և ճշգրիտ քայլեր։
2.     Վերհիշել մեր ՀԱՊԿ անդամակցությունը. ռացիոնալ գաղափար է, բայց  կարևոր որոշումների պահին կարող ենք բախվել Ադրբեջանի բարեկամ որևէ պետության վետոյին։
3.     ԲՐԻԿՍ-ին անդամակցության գաղափարը. հեռանկարային, ստրատեգիական ճիշտ ուղղություն է, որը կչեզոքացնի գործող կառավարության եվրաավանտյուրան, նաև կարող է լուծել կոմունիկացիաների ապաշրջափակման, Հայաստանում խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային շահերի ձևակերպման հարցը, և ապահովել այդ ներդրումները և շահերը պաշտպանելու ստրատեգիական հաստատակամություն։ Բայց սա ժամանակատար պրոցես է և կարող է չտալ հրատապ անվտանգային երաշխիքներ։
4.     Ռուսաստանի հետ երկկողմ խորացված բանակցություններ. ռեալ աշխատող գաղափար է, որը ենթադրում է անվտանգության կոշտ երաշխիքներ, ռեալ միջնորդություն, գետնի վրա ռուսական ուժի ռեալ առկայություն, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռեալ բանակցություններ, Իրանի հետ ռեալ օրակարգ։ Սա աշխատող գաղափար է, բայց կա հետևյալ խնդիրը. հասել ենք այն վիճակին, որ Ռուսաստանը կարող է նաև մեզ ոչինչ չառաջարկել և սպասել, որ առաջարկը գա Հայաստանից։ Իսկ Հայաստանը ներկայացնում է այսօրվա իշխանությունը, որն արդեն բարձրաձայն անոնսել է եվրաավանտյուրա՝ երկիրը կանգնեցնելով անվտանգային և տնտեսական փլուզման հեռանկարի առջև։ Արձանագրենք նաև. ստեղծված արտակարգ պայմաններում քաղաքական միտք և առաջարկներ ձևակերպել են հատուկենտ գործիչներ։ Այսօր լռելը կործանարար դիտորդություն է, սակայն նույնքան վտանգավոր է էմոցիոնալ աղմուկը։
 
Ամփոփում
 
Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ վերադասավորումներ, ասելիք ունեցող գործիչների ու միավորների համագործակցություն և առավելագույնս հստակ քաղաքական լուծումներ։ Բոլոր այն քաղաքական ուժերը, քաղաքական և հանրային գործիչները, որոնք կիսում են այս պարզ մոտեցումները, պատմական այս փուլում թիմակիցներ են, որոնք հետապնդում են մեկ պարզ խնդիր՝ թույլ չտալ Հայաստանի ոչնչացումը։

Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ