Մյանման դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ
Օրվա իրադարձություններՄյանման դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ: Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Վերջինս «ընդունել» է նվերն ու կերակրել կենդանիներին:
Հայտնի է, որ փղերին՝ 5 արու և 1 էգ, կհանձնեն Մոսկվայի Մեծ կրկեսին:
Մոսկվայի Մեծ կրկեսի տնօրեն Էդգարդ Զապաշնին մամուլի ասուլիսում այս նվերը «թագավորական» է անվանել և շնորհակալություն հայտնել Մյանմարին, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ին և Մյանմայում ՌԴ դեսպանատանը՝ փղերին կրկես տեղափոխելու հարցում ցուցաբերած աջակցության համար։