Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում
ՄիջազգայինՀունվարի 17-ին ՌԴ Վլադիմիրի մարզի Պետուշինսկի դատարանը կհրապարակի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու երեք փաստաբանների դատավճիռը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանից։
Իգոր Սերգունինը, Վադիմ Կոբզևը և Ալեքսեյ Լիպցերը մեղադրվում են ՌԴ քրեական օրենսգրքի 282.1-րդ հոդվածի 2-րդ մասով (ծայրահեղական համայնքին մասնակցություն), որի համար նախատեսված պատիժը երկուսից վեց տարի ազատազրկումն է։ Նրանք ձերբակալվել են 2023 թվականի հոկտեմբերին։
Դատախազը խնդրել է 5,5 տարուց մինչև 5 տարի 11 ամիս ժամկետով պատիժ սահմանել։