Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները
ՍպորտՀրդեհների պատճառով Լոս Անջելեսում հնարավոր է, որ UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը՝ Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի միջև հետաձգվի։
Այս պահին Լոս Անջելեսում մոլեգնում է քաղաքի պատմության մեջ ամենամեծ հրդեհը։ Հունվարի 10-ի տվյալներով՝ հայտնի է մի քանի զոհի մասին, իսկ 190 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։
Հրդեհների պատճառով արդեն չեղարկվել են մի շարք մարզական միջոցառումներ, և այժմ նույն վտանգը սպառնում է նաև Մախաչևի և Ծառուկյանի տիտղոսային մենամարտին, որը նախատեսված էր հունվարի 18-ի գիշերը։ Միջոցառման այլընտրանքային տարբերակներ են դիտարկվում, տեղափոխումը Լաս Վեգաս կամ ամսաթվի փոփոխությունը։
Բացի այդ, նշվում է, որ սպասվող հայտնի հյուրերի մի մասը, որոնք պետք է ներկա գտնվեին մենամարտին, չեն մասնակցի, քանի որ կորցրել են իրենց տները հրդեհի հետևանքով, ինչը կտրուկ փոխել է նրանց ծրագրերը։