Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը
ՄիջազգայինՇվեյցարիան, կողմերի համապատասխան խնդրանքի դեպքում, պատրաստ է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով, գրում է Le Temps-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Նիկոլաս Բիդոտին։
«Բուրգենշտոկի գագաթնաժողովից հետո Ուկրաինային, Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին պարբերաբար տեղեկացվել է խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ցանկացած ջանքերին աջակցելու մեր պատրաստակամության մասին»,- ասել է Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Սակայն Շվեյցարիայի իշխանություններն մտադիր չեն այս հարցում նախաձեռնող լինել, գրում է թերթը։