Հյուսիսային Կորեան ռազմավարական սուզանավից թևավոր հրթիռ է փորձարկել
Միջազգային![Հյուսիսային Կորեան ռազմավարական սուզանավից թևավոր հրթիռ է փորձարկել](/timthumb.php?src=disc/26-01-25/ac92175ecfa9855faa07f2c948c57e32.jpg&w=780)
ԿԺԴՀ-ի հրթիռային գլխավոր վարչությունը ռազմավարական սուզանավից թևավոր հրթիռի փորձնական արձակում է իրականացրել, հայտնում է vedomosti.ru-ն:
Նշվում է, որ սպառազինության այս համակարգի փորձարկումն ազգային պաշտպանության ծրագրի մի մասն է, որն ուղղված է «պոտենցիալ հակառակորդի ռազմավարական զսպմանը»:
Հրթիռները 2,08 ժամում անցել են 1,500 կմ տարածություն և խոցել թիրախը։ Զորավարժություններին հետևել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։