Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
Քաղաքական![Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ](/timthumb.php?src=disc/27-01-25/6b43ed7bcc6b331e97bbd1058f4cd8f0.jpg&w=780)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փոխնախագահ։
«Քիչ առաջ ԵԽԽՎ-ն հաստատեց թեկնածությունս վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Շնորհակալ եմ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը թեկնածությունս առաջադրելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նա: