Հայոց բանակն իր խոսքը դեռ ասելու է․ ՀՀՄ
Քաղաքական![Հայոց բանակն իր խոսքը դեռ ասելու է․ ՀՀՄ](/timthumb.php?src=disc/28-01-25/3b2fc1824df573bd84aa8e7535f4c4a3.jpg&w=780)
Այսօր Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է:
Հայաստանի Հանրապետության զիված ուժերը եղել և մնում են մեր անվտանգության համար մեկ երաշխավորը։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, կարևորելով բանակի առանցքային դերակատարումը մեր պետականության ամրապնդման և արժանապատիվ խաղաղության հասնելու գործում, շնորհավորում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի նվիրյալներին և զինծառայողներին։
Հավատացած ենք` Հայոց բանակն իր խոսքը դեռ ասելու է։
Խոնարհվում ենք Հայաստանի և Արցախի համար նահատակված մեր հայորդիների առջև, վստահ լինելով, որ Հայոց բանակի փառքի ուղին անբեկանալի է։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցություն