«Լիոն»-ի գլխավոր մարզիչը լքել է պաշտոնը
Սպորտ![«Լիոն»-ի գլխավոր մարզիչը լքել է պաշտոնը](/timthumb.php?src=disc/28-01-25/129381a5126ac04c925f6ab74ebb1028.jpg&w=780)
Ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզիչ Պյեր Սաժեն լքել է պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մասնագետի հետ թիմը լքել է նրա ողջ մարզչական շտաբը։
Հիշեցնենք, որ 45-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2023 թվականի նոյեմբերից։ Նա փոխարինեց Ֆաբիո Գրոսոյին։
Ըստ տարբեր ինսայդների՝ Սաժեի փոխարեն թիմը կարող է գլխավորել պորտուգալացի մասնագետ Պաուլո Ֆոնսեկան։