Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»


«Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ռուսական զորքերը հայ-թուրքական սահմանից դուրս բերելու պահանջն ամենավտանգավորներից մեկն է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին քննարկումներ շատ եղան: Իր վերջին հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե նման հարց իրենց օրակարգում չկա: Սա ներքին մտավախությունների և գիտակցման արդյո՞ւնք է, որ հնարավոր է ազատ և արդար ընտրությունների պարագայում իշխող քաղաքական թիմն անհրաժեշտ ձայներ չհավաքի, որքան էլ ամեն կերպ փորձում է ապացուցել, որ մեր երկրում ամեն ինչ կարգին է, և ուր որ է՝ մուտք կգործենք Եվրոպական միություն: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հիշեցնում է՝ այնպես չէ, որ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդար և ազատ են եղել: «Արդեն 2021 թվականից սկսել են «նախկինից» ստացած բոլոր լծակներն օգտագործել ընտրությունները կեղծելու նպատակով: Ժամկետային բազմաթիվ զինծառայողների հետ զրույցների ընթացքում պարզվում էր, որ իրենց ուղղակի պարտադրել են ընտրել ՔՊ-ին: Իսկ դա «+40 հազար» ձայն է, եթե բանակի բոլոր ներկայացուցիչները քվեարկում են ՔՊ-ի օգտին: Այն, որ հիմա ունեն խնդիրներ պարզ մեծամասնություն կազմելու հետ, փաստ է: Այս մասշտաբի և քանակով հանցագործություն գործելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ, իհարկե, քայլիստներն ամեն ինչ պետք է անեն, որ պահեն իշխանությունը: Եթե իշխանություն չպահեցին, շատ լավ գիտեն, որ չեն կարողանալու նույնիսկ ապրել Հայաստանի Հանրապետությունում այն ամենից հետո, ինչ արել են այս ժողովրդի և պետության գլխին:

Ինչ վերաբերում է մեր՝ Եվրոպա գնալուն, նշեմ մեկ ու շատ կարևոր հանգամանք՝ ԵՄն արհամարհած, իսկ ավելի կոպիտ ասած՝ թքած ունի, թե այս առումով ով ու ինչ ցանկություն ունի: Այստեղ ամենակարևորն այն է, թե ԵՄն ցանկություն ունի՞ մեզ տեսնել իր կազմի մեջ: Իսկ այն, որ այդ ցանկությունը չկա և չի էլ լինելու, կարող ենք փաստերով հավաստել: Վրաստանը և Ուկրաինան հազարապատիկ, անգամ միլիոնապատիկ ավելի կարևոր էին ԵՄ-ի համար, բայց դրա անդամ չեն դարձել ու չեն էլ դառնա»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նվազող վարկանիշի հիմքում ոչ միայն 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքներն են, ոչ միայն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու միանձնյա որոշումն է, այլ նաև գլուխ բարձրացնող սոցիալական խնդիրները: Դրանք կարո՞ղ են իշխանափոխությանը նպաստող գործոններից մեկը դառնալ: «Կարող է գործոն լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան հասարակության զգալի մասը ստամոքսով է մտածում, և նրա համար բացարձակ կարևոր չէ ո՛չ պետությունը, ո՛չ պետականությունը, ո՛չ հայրենիքը, և դրա վառ օրինակը Նիկոլի կողմից Արցախի՝ երկու փուլով Ադրբեջանին նվիրելն էր: Նիկոլ Փաշինյանը հիանալի գիտի այս հասարակության լայն շերտերի մտածելակերպը: Նա կատարել է երկու կարևոր քայլ: Նախ՝ բարձրացրեց իրավապահ համակարգի աշխատավարձերը, որպեսզի վերջիններս իր և իր իշխանության շահերը սպասարկեն մինչև վերջ, և բարձրացրեց, այսպես կոչված, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձերը: Հիմա, երբ նա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, Ցեղասպանության ինստիտուտի տնօրենն արդեն որերորդ օրն է ծպտուն չի հանում, պատմության կամ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները ծպտուն չեն հանում, որովհետև Նիկոլն այս երկու թիրախային ուղղություններով շատ պրոֆեսիոնալ աշխատել է՝ «գնել» է և՛ իրավապահ համակարգին, և՛, այսպես ասած, մտավորականությանը:

Իրականում Հայաստանի Հանրապետությունը մտավորականություն չունի: Պրոֆեսորների, ակադեմիկոսների կոչումներ ունեցողները, որոնք իրենց կաբինետներում շարունակում են աշխատություններ գրել Ցեղասպանության մասին, վաղը Նիկոլի կողմից դուրս են շպրտվելու, եթե հանկարծ չընդունեն նրա հակացեղասպանային գիծը»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերադառնալով վերջին օրերին իրականացվող բողոքի ակցիաներին՝ նա ընդգծում է, որ կա համակարգված գործելու անհրաժեշտություն: «Բողոքները կազմակերպված չեն: Շատ դեպքերում բողոքի նույն ակցիայի ժամանակ իրարամերժ ելույթներ ենք լսում, երբ իրարից երկու-երեք մետր հեռավորության վրա կանգնած մարդիկ, որոնք նույն թիմով են բողոքում, կարող են տարբեր լրատվամիջոցների համար տարբեր հայտարարություններ անել կամ տարբեր կարծիքներ հայտնել նույն թեմայի վերաբերյալ: Իշխանություններն օգտվում են այս ցաքուցրիվությունից և անկազմակերպվածությունից»,-հավելում է նա:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլևս զարմանալի չեն, ցավալի է փաստել՝ անգամ կանխատեսելի են: Եթե, որպես Հայաստանի վարչապետ, նա ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ չի կարող կասկածի տակ դնել Ցեղասպանության իրողությունը կամ էլ քննարկման առարկա դարձնել այն, թե ով և ինչու օրակարգ բերեց դրա միջազգային ճանաչման հարցը: Շատերի մտավախությունն այն է, որ նա տարբեր հարցերի քննարկումով օրակարգեր է ստեղծում երկրի ներսում, վերհանում թեմաներ, որոնց փորձագետները չարձագանքել չեն կարող, իսկ հրատապ հարցերը դուրս են մնում մարդկանց ուշադրությունից: «Ցեղասպանության ժխտումը կամ դրա փաստը կասկածի տակ դնելը թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների կատարում է: Այդ տանդեմը շատ վաղուց է բազմաթիվ պահանջներ դրել Հայաստանի իշխանությունների առաջ, որոնք կատարելուց հետո ինչ-որ բան են շպրտելու Նիկոլի երեսին:

Օրինակ՝ օրերս Գարո Փայլանը՝ թուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչը, հարցազրույցի ժամանակ ասել է՝ եթե «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, գազի 40 տոկոսն Ադրբեջանը մեզ կվաճառի, իսկ ցորենի 40 տոկոսը Թուրքիայից կներկրենք: Այսինքն՝ Էրդողանն ու Ալիևը հայ ներկայացող տականքների միջոցով, ինչպիսին Գարո Փայլանն է, մեզ հասկացնում են, որ սոված չենք մնա ու սառնամանիքից չենք մեռնի: Բայց դա անելու համար պետք է հրաժարվեք Հայոց ցեղասպանությունից, Արարատ սարից և, ամենավտանգավորը, պետք է դուրս բերեք ռուսական զորքերը հայ-թուրքական սահմանից: Մի քանի օր առաջ ԱԺ-ում ևս մեկ անգամ այս հարցը բարձրաձայնվեց, և այդ մասին գրեթե դրական պատասխան տվեց փոխարտգործնախարարներից մեկը: 1921 թ. մարտին և հոկտեմբերին Մոսկվայում և Կարսում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրերի արդյունքում ձևավորված հայ-թուրքական սահմանից ռուսական զորքերի դուրսբերումն իրավական ռիսկեր է պարունակում: Միջազգայնորեն այդ սահմանը ոչ լեգիտիմ է: 1921 թվականին ստորագրված պայմանագրերի հեղինակները՝ բոլ շևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան, միջազգային հանրության կողմից ճանաչված չեն եղել: Հայ-թուրքական սահմանն իրականում հայ-ռուսական սահման է: Եթե Հայաստանի Հանրապետությունն այդ սահմանից դուրս է բերում ռուս սահմանապահներին, Անկարայի համար բացարձակ որևիցե խնդիր չէ այդ սահմանը խախտելը, որովհետև նա պայմանագիրը ստորագրել է ռուսների հետ։ Թուրքիան շատ վաղուց է նախապատրաստվում այս քայլերին և վաղուց Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է իր տարածքում քրդական-բանվորական կուսակցության բազաներ պահելու մեջ: Սա պատահական չէ, սա անում են, որպեսզի ապագայում, եթե ռուս սահմանապահները դուրս բերվեն հայ-թուրքական սահմանից, նա Հայաստանի Հանրապետությանը մեղադրի ահաբեկիչներին հովանավորելու մեջ և լեգիտիմ իրավունք ստանա այդ հիմքով ներխուժել Հայաստանի տարածք, ինչպես բազմիցս արել է հարևան երկրների, օրինակ՝ Իրաքի և Սիրիայի նկատմամբ: Շատ հպանցիկ և վատ ենք պատկերացնում այս ամենը: Մեր խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների: Ունենք շատ կարևոր և այս պահի դրությամբ չլուծվող վտանգավոր փաստ. հայաստանյան ընդդիմադիրները մեկը մյուսին են լսում, իշխանականները՝ մեկը մյուսին: Նիկոլին երկրպագող զանգվածը հետևում է Նիկոլին սպասարկող լրատվամիջոցներին, ընդդիմադիրները՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցներին: Նիկոլն իրեն երկրպագող մասսային պահում է տեղեկատվական բլոկադայի մեջ և, հաշվի առնելով նաև նրանց մտավոր կարողությունները, մանիպուլացնում է և կեղծում իրականությունը: Նիկոլական զանգվածը չի հետևում, օրինակ՝ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին և ապրում է իշխանական լրատվամիջոցների ազդեցության տակ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի հզորագույն պետություն՝ Շվեյցարիայի և Սինգապուրի մակարդակի երկիր»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանՌոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան