Անդրեի՝ հիվանդանոց ընկնելն ու Վահեի, Հայկի և Նարեկի հույզերը համերգից առաջ (լուսանկարներ)
Lifestyle
«Միշտ, երբ ինչ-որ բան վերցնում ես ուսերիդ, դժվարություններ են լինում, որոնք դու պիտի հաղթահարես… Ես լիովին տրվել եմ նախագծին,- ասաց երգիչն ու հավելեց, որ այս ամենից հետո մի փոքր կհանգստանա: -Հետո կսկսեմ աշխատել «Անդրե» նախագծի վրա, կմեկնեմ Հայաստանից ու տևական ժամանակ այստեղ չեմ լինի»: Անդրեն անսպասելի մեծ նորություն խոստացավ, որի բացառիկ մանրամասները կվստահի ESem.am-ին:)
Համերգին նա ներկայացրեց «Սիրո պայքար» երգի պրեմիերան, որի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Հայկը, Վահեն և Նարեկը ներկայացրին «Xfactor»-ի իրենց լավագույն կատարումները, որոնք ընտրել էր հանդիսատեսը: Համերգին ներկայացան նաև Արսեն Սաֆարյանը, Սոնա Ռուբենյանը, Լենա Ղազարյանը, Ժաննա Դավթյանը: Զուգերգեր կատարեցին Անդրեն և Լենա Ղազարյանը, Արսեն Սաֆարյանն ու Հայկ Հունանյանը, Վահե Մարգարյանն ու Սոնա Ռուբենյանը, Նարեկ Վարդանյանն ու Լենա Ղազարյանը:
«Այսօրվա համերգը բոլորովին այլ էր: Գուցե կոպիտ հնչի, բայց հանդիսատեսը վճարել էր, որ ներկա լիներ մեր համերգին, ու մենք պարտավոր էինք ամեն բան այնպես անել, որ իրենց դուր գա: Կարծում եմ՝ մեզ մոտ ստացվեց դա»,- ESem.am-ին ասաց Նարեկը ու հույս հայտնեց, որ հետագայում դեռ կլինեն նման համերգներ ու հանդիպումներ երկրպագուների հետ:
Հայկն անկեղծացավ, որ լարվածությունն այս անգամ անհամեմատ մեծ էր: «Առաջին անգամ տեսնում ես հազարավոր հանդիսատեսի: Դա շատ պատասխանատու, մի քիչ էլ՝ վախենալու է, բայց փառք Աստծո, հանդիսատեսի տված ուժի ու եռանդի շնորհիվ հաղթահարեցինք դա ու լավ ներկայացանք»,- ասաց նա:
Վահեն նկատեց, որ այս համերգին ներկա էր այն հանդիստաեսը, որը մինչև վերջ իրենց կողքին է եղել ու օգնել, որ իրենք մնան հանդիսատեսի կողքին: «Պատասխանատվությունը եռակի, քառակի անգամ մեծ էր: Այն դողը, որը կար մարմնումս՝ պատասխանատվությունից դրդված՝ այս անգամ եռակի շատ էր»,- նշեց «X Factor» 3-ը:
Վահեն ևս տպավորված է Լոնդոնով: Երիտասարդ երգչին շատ էին տպավորել Անգլիայի տեսարժան վայրերը: Ավելին՝ նա «I love London» մակագրությամբ շապիկով էր:) Վահեին զարմացրել է նաև Անգլիական «X Factor», որը գեհագեցած է եղել տեխնիկական առումով: «40 վայրկյանում կարողանում էին ամբողջությամբ փոխել բեմը»,- ասաց նա: Անդրադառնալով Սայմոնի հետ հանդիպմանը՝ Վահեն ասաց, որ շատ ջերմ ընդունելության են արժանացել, իսկ առանձնազրույցի ժամանակ պարզել է, որ նա էլ է Էլվիս Փրեսլիի երկրպագուն:)
Լուսանկարները՝ Տաթևիկ Մկրտչյանի