Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Թուլսի Գաբբարդին՝ ԱՄՆ Ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Բլոգ
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մեծարգո Թուլսի Գաբբարդ,
Սրտանց շնորհավորում եմ ԱՄՆ Ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք և բարձրակարգ ծառայություն՝ ամերիկյան ժողովրդի անվտանգության և ազատության պաշտպանության գործում:
Մենք բարձր ենք գնահատում մեր նախկին համագործակցությունը և Ձեր սկզբունքային դիրքորոշումները Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։
Դոնալդ Թրամփի նշանակմամբ, Գաբարդը կղեկավարի ԱՄՆ ներքին և արտաքին հետախուզական ծառայությունները, ներառյալ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) և Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)։
Թուլսի Գաբարդը հայտնի է իր սկզբունքային դիրքորոշմամբ՝ կապված հայկական հարցերի հետ։ Նա որպես Կոնգրեսի անդամ այցելել է Հայաստան և Արցախ, աջակցել է Կոնգրեսում հայկական շահերին, քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի օգտին և դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ։ Նրա նշանակումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։
Էդմոն Մարուքյան
ԼՀԿ նախագահ