Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Չէ, նկատի չունենք գլոբալ աղետները, որ բերել ու բերում են: Խոսքն «ընթացիկ զբաղվածության» մասին է: Այդ կառավարությունը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով դատարկում է քաղաքացիների գրպանները, որոնք առանց դրա էլ արդեն մի լավ օրի չէին: Խոսքն, այո, թանկացումների, հարկային հարձակումների, օրումեջ մի նոր գրպանահատիչ նախաձեռնությամբ «փայլատակելու» մասին է:

Փաշինյանի գլխավորած կառավարությունը, առանց հաշվի նստելու իրողությունների հետ, շարունակում է ճնշել Հայաստանում բնակչությանը, զուգահեռաբար ժողովրդին կերակրել բացառապես հեքիաթներով:

Ըստ որում, փաշինյանական «հեքիաթներն» էլ են բավականին մանրացել: Մի ժամանակ գոնե «100 փաստից», 10 միլիոն ծառ տնկելուց էին խոսում, կոկորդիլոսաբուծարաններից, «խելոք գոմերից», «ակադեմիական քաղաքից», «Աջափնյակի մետրոյից», «չոր նավահանգստից», վերջապես՝ ալամ-աշխարհի ֆուտբոլի չեմպիոն դառնալուց: Այդ «կտերն» այլևս հնամաշ են: Դրանք միգուցե հարմար հեքիաթներ էին 2021 թվականին, երբ Փաշինյանը, անհավանական թվացող կուլբիտ անելով, ըստ պաշտոնական տվյալների՝ 680 հազար քվե ստացավ ու, ի դժբախտություն Հայաստանի և Արցախի, կառչած մնաց իշխանությունից:

Բայց արդեն ոչ Փաշինյանն է առաջվանը, ոչ էլ նրա հեքիաթները: Նախօրեին, տեսեք, որպես մի աներևակայելի ձեռքբերում, հպարտհպարտ գրել էր, թե մի 15 տարվա ինչ-որ «Ռենջ Ռովեր» ցեղատեսակի ավտոմեքենա են ինչ-որ մեկից կուլակաթափ արել՝ «ապօրինի գույքը» վերադարձնելու շրջանակներում: Հա, ու շեշտել էր՝ «հատիկ առ հատիկը հատիկ առ հատիկ է»:

Ի՞նչ էր ուզում ասած լինել Փաշինյանը: Նա իսկապե՞ս կարծում է, թե իր դիմաց այն կարգի պարզունակ ժողովուրդ ու երկիր է, որի վրա կարող է տպավորություն գործել ինչ-որ մեկից ինչ-որ հնամաշ «Ռենջ Ռովեր» խլելը: Հասկանում ենք, Փաշինյանը «ցայտնոտի» մեջ է, հասկանում է՝ հողը ոտքի տակից փախչում է, ասելիք չկա: Բայց, լավ, նման «էժանագինությունն» ո՞ւմ վրա է հաշվարկված: Գուցե այն 680 հազարի՞ (որ դեռ 2021-ին էլ կասկածելի էր): Բայց Նիկոլ Փաշինյանն ինքն էլ երևի գիտի, որ նախ՝ այդ 680 հազարից հիմա հազիվ 180 հազար մնացած լինի, ընդ որում՝ շատ ճոխ ասված, այն էլ՝ վարչական ռեսուրսը ներառյալ:

Եվ հետո, եթե անգամ երկրում դեռ կա կամ մնացել է մի այդքան մարդ, որ դեռևս Փաշինյանի «կտերին» ու հեքիաթներին հավատում է, մի՞թե դա հարմար առիթ է՝ նրանց ծաղրելու, «ձեռք առնելու» համար: Մի՞թե 2021-ն իր կողմնակիցների մասին նման վատ կարծիք կազմելու այդպիսի առիթ է տվել: Երևի, քանզի փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը բացեիբաց ծաղրում է արդեն իր կողմնակիցներին, որոնց շարքերն արագորեն նվազում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան