Մեր կուսակցության առաջնահերթությունն է միավորել ամբողջ հայության ներուժը՝ հանուն Հայաստանի և Արցախի. Միհրան Պողոսյան
Հասարակություն
Սիրելի թիմակիցներ, համակիրներ, հայրենակիցներ
1 տարի առաջ, ելնելով Արցախի հայաթափման իրողությունից և Հայաստանի անվտանգության խորացող ճգնաժամից, որոշեցինք ստեղծել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը։
Տարբեր առիթներով շեշտել եմ՝ մեր նպատակը մեկն է՝ ունենալ անվտանգ Հայրենիք և արժանապատիվ խաղաղություն։
Եվ այս նպատակին հասնելու համար մեր կուսակցության առաջնահերթությունն է միավորել ամբողջ հայության ներուժը՝ հանուն Հայաստանի և Արցախի։
Մենք ստեղծեցինք կուսակցություն՝գիտակցումով, որ պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել ամուր պետություն և կայունություն։
Պարտավորված ենք պայքարել հանուն Արցախի և արցախահայության իրավունքների վերականգնման։ Արցախի էջը փակված չէ։
Մեր դիրքորոշումն անփոփոխ է․ հանուն մեր նպատակների իրագործման, պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, բացի Հայաստանի գործող վարչախմբից։
Այս ապաշնորհ իշխանությունը պետք է հեռանա, և՛ հեռանալու է։
Մենք հաստատակամ ենք մեր պայքարում, մեր նպատակների իրագործման հարցում։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյան