Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»


Եվրոպական միությանն ինտեգրվելու Հայաստանի ձգտումները կրում են հերթական ֆիասկոն. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը «Արագածի գագաթի սուզանավի և Փաշինյանի ռազմավարական սխալ հաշվարկի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրոպական միությանն ինտեգրվելու Հայաստանի ձգտումները կրում են հերթական ֆիասկոն։ Եթե ուշադիր նայենք Հին աշխարհի վերջին իրադարձություններին, ապա տրամաբանական հարց է առաջանում. որքանո՞վ է արդարացված նման ռազմավարությունը և ի՞նչ ռիսկեր է պարունակում այն երկրի համար, հարց է հնչեցրել քաղաքագետ Արման Ղուկասյանը։

«Գերմանիայի ընտրություններում Օլաֆ Շոլցի վերջին պարտությունը վառ օրինակն է այն բանի, թե ինչպես է մեր աչքի առաջ փոխվում ԵՄ քաղաքական լանդշաֆտը։ Շոլցը պարտվեց ընտրություններում և ընդունեց իր հրաժարականը։ Առաջին տեղը զբաղեցրել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը պատրաստվում է դառնալ կանցլեր: Երկրորդը աջակողմյան AfD-ն է, որին աջակցում են ԱՄՆ-ում։ Շոլցի կուսակցությունը դարձել է միայն երրորդը։ Աջերի և եվրոսկեպտիկների աճը կասկածի տակ է դնում ԵՄ-ի միասնությունը և նոր երկրներ ինտեգրելու նրա կարողությունը։ Եթե մինչև վերջերս Բրյուսելում եվրոպամետ քաղաքական գործիչներն էին թելադրում ընթացքը, ապա այժմ մենք այլ պատկեր ենք տեսնում, ընտրազանգվածն ավելի ու ավելի է ընտրում ազգային կողմնորոշում ունեցող առաջնորդների, ովքեր հանդես են գալիս կոշտ միգրացիոն քաղաքականության, ազգային շահերի պաշտպանության և երկրներում կառավարող եվրոպական բյուրոկրատների դերի նվազեցման օգտին»,- նշել է քաղաքագետը։

Այս իրադարձությունների ֆոնին ԵՄ ուղեծրում տեղ գրավելու Հայաստանի փորձերը, մեղմ ասած, ապարդյուն են թվում, ընդգծել է Ղուկասյանը։ Եվրոպայի դռները բառերով բաց են, իսկ «իրականում հերմետիկորեն փակ են, ինչպես սուզանավի խցիկները»։

Արդեն ակնհայտ է, որ ԵՄ-ն պատրաստ չէ անգամ քննարկել Հայաստանի ամբողջական ինտեգրումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն ուղղակիորեն էր հայտարարել, որ Հայաստան-ԵՄ բանակցությունները կապ չունեն կազմակերպությանն անդամակցելու հետ։ Եվ անգամ նոր թեկնածուները, այդ թվում՝ Ուկրաինան ու Մոլդովան, արդեն իսկական խոչընդոտների են բախվում: Փաստացի, Բրյուսելում ընթացած ԵՄ ԱԳ նախարարների՝ ի աջակցություն Ուկրաինայի գագաթաժողովը նույնպես ցույց տվեց կազմակերպությունում ներքին ճգնաժամի առկայությունը։ Եթե ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հագնված էր Ուկրաինայի դրոշի գույներով, Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը անսպասելիորեն խոսեց հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ Եվ զարմանալի չէ, որ եվրոպացիներն ավելի ու ավելի են խոսում խաղաղության մասին։ Հատկապես Պուտինի ու Թրամփի բանակցություններից ու Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններից հետո, որով Կիևը և ԵՄ-ն դուրս մղվեցին խաղաղության այն գործընթացից, որը թափ է հավաքում:

«Ի դեպ, Ուկրաինան պետք է լուրջ ազդանշան լինի Երևանի համար։ Երկար տարիներ Կիևը հարաբերություններ է կառուցում Արևմուտքի հետ՝ հույսը դնելով տնտեսական և ռազմական աջակցության վրա, բայց հիմա քաղաքական նոր իրողությունը կասկածի տակ է դնում այդ դաշինքի հեռանկարները։ Դոնալդ Թրամփը բացահայտորեն հայտարարում է, որ Վաշինգտոնը կա՛մ զգալիորեն կնվազեցնի Կիևին տրամադրվող օգնությունը, կա՛մ կստիպի նրան հարյուրավոր անգամներ ավելի վճարել աջակցության համար։ Հնարավոր է, որ Ուկրաինան Ամերիկային տա իր ողջ արդյունաբերությունը և հանքային ռեսուրսները, և դա կարող է լինել Վլադիմիր Զելենսկու համար տանուլ տված պատերազմի գինը։ Այսպիսով, աշխարհակարգի հիմնարար փոփոխությունների ֆոնին ԵՄ-ին ինտեգրվելու Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը ոչ միայն սխալ է, այլ ռազմավարական սխալ հաշվարկ, որը կարող է թանկ արժենալ մեր երկրին»,- ամփոփել է Արման Ղուկասյանը։

Թվում է, թե ամեն ինչ հստակորեն դրված և դասավորված է դարակների վրա: Բայց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի չորրորդ հանդիպման ժամանակ հանկարծ հայտարարել է, որ «Երևանի և Բրյուսելի հարաբերությունները երբեք այսքան ամուր և սերտ չեն եղել». «Մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքները, շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը և ընդլայնվել դեպի նոր ոլորտներ և աշխատել գործընկերության օրակարգի վրա»: Խոսելով կոնկրետ ոլորտային արդյունքների մասին՝ Մարագոսը մասնավորապես կարևորել է ԵՄ առաքելության գործունեությունը. «Ավելի քան 4000 պարեկ է տեղակայվել Հայաստան-Ադրբեջան սահման՝ դիտարկումներ իրականացնելու և անմիջապես տեղից զեկուցելու համար։ Բացի դա, անցած ամառ ԵՄ-ն որոշեց 10 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Մենք նաև ներգրավում ենք Հայաստանի ղեկավարությանը անվտանգության հարցերի շուրջ երկխոսության մեջ»:

Մենք գիտենք, թե ինչի մեջ է «Հայաստանի ղեկավարությանը ներգրավում Եվրամիությունը»: Ավելի ճիշտ՝ որտեղ։ Այնպիսի տեղ, որտեղից, որպես կանոն, դուրս չեն գալիս, և որտեղ տասնամյակներով քարշ են տալիս թշվառ գոյություն։ Բայց Փաշինյանը իր սուզանավով շարունակում է առանց հսկողության լողալ դեպի այսբերգ։ Սկզբունքորեն չպետք է խղճալ նրան, բայց կա նաև մտահոգություն մարդկանց համար։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս հայտարարել է. «Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ: Հայաստանն ընտրել է ժողովրդավարական զարգացման ուղին, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում և անշեղորեն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունն ու սեփական ուժերով երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը։ Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար ու վտանգավոր ճանապարհ է»։ Վերաձևել սեփական Սահմանադրությունը ագահ հարևաններին հաճոյանալու համար, իհարկե, «եվրոպական քաղաքակրթության» ամենաբարձր մակարդակն է։ Պարոն Սիմոնյանը շուտով կճաշակի իր ընտրած ճանապարհի դժվարությունը, երբ նոր աշխատանքի ընդունվելուց առաջ առաջին անգամ տապալվի թուրքերենի քննությունից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՀասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»