Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


«Մենք կտապալենք Հայաստանի դավաճան իշխանություններին, և դուք խոսելու եք մեզ հետ». Արշակ Կարապետյանը՝ Իլհամ Ալիևին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անընդհատ Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնալը, անընդհատ Հայաստանի վրա հարձակվելն, ի վերջո, կբերի Ադրբեջանի պետականության կորստի: Նման տեսակետ է արտահայտում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

«Կարծում եմ՝ Ադրբեջանի ղեկավարը գրագետ մարդ է և հասկանում է՝ ինչ եմ ասում: Որպես զինվորական ասում եմ՝ չի կարելի թերագնահատել հայերին: Մենք կտապալենք Հայաստանի դավաճան իշխանություններին, և դուք խոսելու եք մեզ հետ: Ոչ ոք երբեք չի կարող ոչնչացնել Հայաստանը: Տեսականորեն գուցե մի երկու կիլոմետր էլ զավթեք, բայց այդ ամենը ժամանակավոր է, որովհետև ամեն ինչ իր տեղը կընկնի, հայերը կվերադառնան իրենց պատմական տարածքներ, ի մասնավորի՝ Արցախ»,-իր «Բնագիծ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասել է Կարապետյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում նորից ակտիվ շրջանառվում են «Արևմտյան Ադրբեջան», «Արևմտյան Զանգեզուր» արտահայտությունները, այն, թե իբր խորհրդային իշխանությունն է Զանգեզուրը տվել Հայաստանին:

Ըստ Կարապետյանի, դա արվում է ինքնիշխան Հայաստանի տարածք ռազմական ներխուժման «հիմքեր» ստեղծելու համար՝ օգտվելով նրանից, որ Հայաստանի իշխանության ղեկին են դիլետանտ, վախկոտ ու անգրագետ մարդիկ: «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը նշում է, որ Ադրբեջանը շարունակում է պատմություն հորինել: Կարապետյանը մանրամասն ներկայացնում է Ադրբեջանի ստեղծման պատմությունը՝ նշելով, որ մինչև 1918 թվականն այդ անունով պետություն պարզապես չի եղել, ուր մնաց, թե որևէ այլ տարածք լիներ ադրբեջանական, և Ադրբեջան բառը վերաբերել է բացառապես Արաքսից հարավ ընկած տարածքին: Ավելին, քանի որ ներկայիս Ադրբեջանը մինչև այդ թվականը պետականություն չի ունեցել ու, բնականաբար, պետականության փորձառություն չի ունեցել, նույնիսկ 1920 թվականին, երբ խորհրդային կարգեր հաստատվեցին նորաստեղծ Ադրբեջանում, բոլշևիկները չէին կարողանում գտնել գեթ մեկ ադրբեջանցի, որը ունակ կլիներ ղեկավարել Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը: Սկզբից Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի նախագահության նախագահ է նշանակվել Միրզա Հուսեյնովը, սակայն ընդամենը երեք ամիս անց ազատվել է աշխատանքից: 1920 թվականի ընթացքում այդ պաշտոնին են եղել վրացի Վիկտոր Նանեիշվիլին, հրեա Ելենա Ստասովան, վրացի Վլադիմիր Դումբաձեն: 1921-33 թվականներին Ադրբեջանը ղեկավարել են ազգությամբ ռուս Սերգեյ Կիրովը, ազգությամբ հայ Լևոն Միրզոյանը, հրեա Վլադիմիր Պոլոնսկին, դարձյալ հայ Ռուբեն Ռուբենովը:

Ամփոփելով՝ Կարապետյանը նշում է, որ, անկախ այս ամենից, մենք պետք է հաշվի նստենք իրականության հետ, ադրբեջանական ժողովրդի ներկայիս գոյության հետ (քանի տարվա պատմություն էլ այն ունենա), բայց ոչ երբեք Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հաշվին, ոչ երբեք անվերջանալի սպառնալիքները կուլ տալու և անվերջանալի զիջումների հաշվին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա Կոստանյան