Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


Համընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, նախատեսվում էր, որ 2024 թվականի եկամուտների հայտարարգրման պարտավորություն ունեցող քաղաքացիներն իրենց հայտարարագրերը պետք է ներկայացնեին մինչև մայիսի 1–ը, բայց երբ հայտարարագրման այս համակարգի հետ կապված լուրջ հանրային դժգոհություն և աղմուկ առաջացավ, գործընթացը երկարաձգվեց մինչև նոյեմբեր։ Թերևս հետաձգումը պայմանավորված է նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի բազմաթիվ խութերով, բայց իշխանությունները, չնայած ստիպված հետաձգման ճանապարհով են գնում, բայց չեն ցանկանում հրաժարվել հանրության համար պատուհաս դարձած իրենց ձախորդ ծրագրից։

Սրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ կառավարությունը մարտի 13-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին ԱԺ «Հայաստան» դաշինքի օրենսդրական նախաձեռնությանը, ընդ որում՝ կառավարությունն այն «սկզբունքորեն անընդունելի» էր համարել, մեղմ ասած, զավեշտալի մեկնաբանություններով։ Ավելին, իրենց աշխատանքում այնքան անփույթ ու դիլետանտ են, որ նախագծից տպավորություն էր ստացվում, թե նման նախաձեռնությամբ ֆիննախն է հանդես եկել, և համակարգը չեղարկվելու է: Հետո ստիպված եղան պարզաբանումներ ներկայացնել:

Իսկ թե ինչո՞ւ է համընդհանուր հայտարարագրման համակարգը թերի ու անգործունակ, դրա մասին շատ մասնագետներ պարբերաբար բարձրաձայնում են՝ նշելով բազմաթիվ պատճառներ։ Առաջին հերթին քաղաքացիները բավարար չափով իրազեկված չեն, թե ինչպես են ներկայացնելու հայտարարագրերը, ինչ են լրացնելու, իսկ շատ դեպքերում էլ չունեն համապատասխան տեխնիկական հմտություններ։ Հայտարարագիր տալու գործընթացն այնքան խճճված ու բարդ է, որ հարկավոր է մի որոշ առումով ֆինանսիստ լինել, որոշ չափով էլ հասկանալ հաշվապահությունից, գլուխ հանել օրենքներից և համակարգչային հմտություններ ունենալ։ Չհաշված նույնականացման գործընթացը, որն իսկական լաբիրինթոս է հիշեցնում: Իշխանությունները հայտարարում են, թե կազմակերպում են իրազեկման միջոցառումներ: Հետո պարզվեց, որ ՊԵԿ-ը 16,000 դրամով մեկօրյա դասընթացներ է կազմակերպում՝ քաղաքացիներին սովորեցնելու, թե ինչպես լրացնեն հայտարարագիրը: Այսինքն, քիչ չէ գլոբալ առումով ամենօրյա ռեժիմով մտնում են քաղաքացիների գրպանը, դեռ մի բան էլ բիզնես են դրել մարդկանց հաշվին:

Բայց դա էլ դեռ մի կողմ: Մարդկանց մի որոշ մասին «սովորեցնելու» դեպքում էլ ոչինչ չի փոխվում։ Իրականում համակարգն ընդհանրապես պատրաստ չէ ոչ միայն տեխնիկական հագեցվածության կամ ծրագրակազմի առումով, այլև բազմաթիվ թերություններ, բացեր ու երկակի մեկնաբանման հարցեր այդպես էլ մնում են օդից կախված։

Այս ամենին գումարած՝ բարդ փաստաթղթավորումը, հաշվետվությունների լրացման անհրաժեշտությունը և հաշվետվողականության բարձր մակարդակը կարող են նաև պատճառ դառնալ, որ շատերը խուսափեն ճշգրիտ տվյալներ տրամադրելուց, ուղղակի հրաժարվեն հայտարարագիր լրացնելուց, երկրից իրենց ունեցած կապիտալը դուրս հանեն կամ էլ կրիպտոարժույթների միջոցով որոշակի գործառնություններ իրականացնեն։

Որոշ դեպքերում էլ համընդհանուր հայտարարագրումը կարող է հանգեցնել այնպիսի ազդեցության, որ մարդիկ սկսեն ավելի շատ եկամուտ թաքցնել՝ խուսափելով բարձր հարկերից, ավելի ստույգ՝ անհարկի հարկումից։ Սա կարող է նվազեցնել հարկային մուտքերը և խոչընդոտել պետության եկամուտների աճը։ Ստվերում գործողները միշտ էլ ելքեր կգտնեն՝ անկախ համընդհանուր հայտարարագրումից։ Առանց այն էլ շատ քչերն են, որ հակված են հայտարարագիր լրացնելուն։ Օրինակ՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար այս տարվա սկզբից հայտարարագիր է ներկայացրել թվով ընդամենը մոտ 8000 ֆիզիկական անձ։ Պարզ է, որ մինչև տարեվերջ այս թիվը հասնելու է հազիվ 100 հազարի՝ մոտ 750 հազարի փոխարեն: Այսինքն, եթե պետք է պետությունը մեծ ռեսուրսներ ծախսի, հայտարարագրման հատուկ համակարգ ստեղծի, ու քաղաքացիների միայն մի չնչին մասը տվյալներ լրացնի համակարգում, դրա իմաստը ո՞րն է։

Մյուս կողմից էլ՝ մարդիկ անհանգստանում են, որ իրենց կողմից ներկայացված տվյալները հետո կարող են օգտագործվել իրենց դեմ, հատկապես ընդդիմադիրներին ճնշելու շրջանակներում, երբ հարկերը թաքցնելու անվան տակ քրեական գործեր կարող են հարուցվել։ Դե, եթե այս ամենին գումարում ենք այն հանգամանքը, որ, ըստ մասնագետների, կառավարությունը խաբում է նաև մինչև 300 հազարի դրամի շեմի պահով, և մարդիկ իրենց նվիրատվությունների, պարտքի վերադարձի կամ տրանսֆերտների համար կարող են հայտնվել չնախատեսված, անհարկի հարկման դաշտում, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԴավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԳնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT