Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերջին մրցակիցը ՖԻՖԱ աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Պորտուգալիան է:
Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը պորտուգալացիներն են, որոնք ընդգրկվեցին Հայաստանի ընտրանու հետ նույն` F ենթախմբում:
Հայաստանի հավաքականի հանդիպումների խաղացանկն ունի հետևյալ տեսքը.
Սեպտեմբերի 6 – Հայաստան – Պորտուգալիա
Սեպտեմբերի 9 – Հայաստան – Իռլանդիա
Հոկտեմբերի 11 – Հունգարիա – Հայաստան
Հոկտեմբերի 14 – Իռլանդիա – Հայաստան
Նոյեմբերի 13 – Հայաստան – Հունգարիա
Նոյեմբերի 16 – Պորտուգալիա– Հայաստան։