«Երևան, դու միշտ իմ ուժն ես». կայացավ Արման Հովհաննիսյանի երևանյան մեծ մենահամերգը
Lifestyle
17 տարի դադարից հետո, Հայաստանի վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանը հանդիսատեսին ներկայացավ միանգամից 2 մասշտաբային մենահամերգներով՝ Մոսկվայում և Երևանում: Երգչի երկար սպասված երկու համերգներեն էլ անցան լեփ լեցուն դահլիճներում՝ լի անակնկալներով և աստղային հյուրերով:
Արման Հովհաննիսյանի երևանյան մենահամերգը կայացավ մարտի 22-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
Համերգի ընթացքում հնչեցին ինչպես արդեն հայտնի ու սիրված երգեր, այնպես էլ նոր կատարումներ:
Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելել նաև հրավիրված արտիստների՝ Ձախ Հարութի, Ռուբեն Մաթևոսյանի, Արմենչիկի, Սարոյի, Ավրաամ Ռուսսոյի, Սարինա Կռոսի, Նորոյի հետ Արման Հովհաննիսյանի հայտնի դուետները:
Բեմում Կարեն Սևակ բենդն էր, իսկ 2 մեծ մենահամերգների բեմադրող ռեժիսորը Արթուր Մանուկյանն, ով հայ արտիստների բազմաթիվ տեսահոլովակների, տասնյակ հեռուստատեսային նախագծերի և միջոցառումների բեմադրող ռեժիսորն է:
Tert.am Life-ը ներկա է եղել համերգին ու առանձնացրել երեկոյի հետաքիքրի դրվագները:
Հիշեցնենք՝ Արման Հովհաննիսյանը միակ հայ արտիստն, ում անվանական աստղը փայլում է Լաս Վեգասի ասղերի պուրակում։
Երգիչը համերգից հետո ինստագրամյանի իր էջում կիսվել է համերգի տպավորություններով: Նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է «Կայացավ: Երգեցինք, հուզվեցինք, ապրեցինք։
Երևան, դու միշտ իմ ուժն ես։
Շնորհակալ եմ սրտանց յուրաքանչյուրիցդ:
Սիրում եմ շատ»: