Ա Սերիա․ Որ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն է ամենաշատը բարձրացել
Սպորտ
«Կոմոյի» երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն ամենաշատն է բարձրացել իտալական Ա Սերիայում՝ Transfermarkt-ի վերջին թարմացումից հետո:
Այսպիսով, վարկանիշային աղյուսակը գլխավորել է հարձակվող Ասանե Դիաոն։
Վինգերի տրանսֆերային արժեքը թանկացել է 16 միլիոն եվրոյով և այժմ գնահատվում է 25 միլիոն։
Նրա թիմակից, կիսապաշտպան Նիկո Պասի տրանսֆերային արժեքը թանկացել է 15 միլիոնով և այժմ կազմում է 35 միլիոն եվրո։
Երրորդ տեղը կիսում են մի քանի Ֆուտբոլիստներ: Նրանք են՝ «Ֆիորենտինայից» Մոյզե Քինը, «մանուշակների» պաշտպան Պիետրո Կոմուցոն, «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին և «Բոլոնիայի» հարձակվող Սանտյագո Կաստրոն։ Նրանցից յուրաքանչյուրի տրանսֆերային արժեքը թանկացել է 10 մլն եվրոյով։