Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիթին
Մշակույթ
Ամերիկյան HBO հեռուստացանցի՝ մանկահասակ հրաշագործ Հարրի Փոթերի մասին սերիալում գլխավոր հերոսներից մեկին՝ կիսահսկա Ռուբիուս Հագրիթին, ամենայն հավանականությամբ, մարմնավորելու է բրիտանացի դերասան Նիք Ֆրոսթը:
Օրիգինալ ֆիլմաշարում Հագրիթին մարմնավորում էր դերասան Ռոբի Քոլթրանը, որը 2022-ին մահացել է 72 տարեկանում, գրում է Daily Mail-ը:
Խոսակցություններ կան նաև այն մասին, որ գլխավոր չարագործին՝ լորդ Վոլդեմորտին, կարող է մարմնավորել օսկարակիր դերասան Կիլիան Մերֆին:
Մինչդեռ Հոգվարթսի տնօրեն պրոֆեսոր Դամբլդորին մարմնավորելու է դերասան Ջոն Լիթգոուն, իսկ պրոֆեսորի ՄաքԳոնագալին կարող է մարմնավորել դերասանուհի Ջենեթ ՄաքԹիրը:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ 34-ամյա Պաապա Էսիեդուն բանակցություններ է վարում՝ խաղալու պրոֆեսոր Սևերուս Սնեյփի դերը, որն ի սկզբանե մարմնավորվել է հանգուցյալ Ալան Ռիքմանը Հարրի Փոթերի մասին բոլոր ութ ֆիլմերում: