Լավ ճանաչելով Մարտունին, իշխանության այլանդակ գործողությունները որևէ ազդեցություն չեն ունենա. Տիգրան Աբրահամյան
Բլոգ
Իշխանության` ԱԺ-ում մեկնարկած հիստերիկ ջղաձգումներից և հանձնարարություններից հետո, այսօր իրավապահ մարմինները ներխուժել են Գյումրու ընդդիմադիր թեկնածուների բնակարաններ, ընտրական շտաբներ և ապօրինի պրոցեսներ նախաձեռնել: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ քիչ առաջ խոսել է մեր գործընկեր, ընկեր Մարտուն Գրիգորյանի հետ, ում որդու և հոր նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում:
«Լավ ճանաչելով Մարտունին և նրա ընտանիքին, վստահ եմ, որ իշխանության այլանդակ գործողությունները որևէ ազդեցություն չեն ունենա այն կամքի և նպատակների վրա, որոնք Գրիգորյանների ընտանիքը մշտապես ցուցաբերել է:
Աջակցությունս ընդդիմադիր այն թեկնածուներին, ովքեր այս օրերին իշխանության ճնշումների և հարձակումների թիրախում են»,- գրել է Աբրահամյանը։