Պարի արվեստի տոն՝ մշակույթի նվիրյալների մասնակցությամբ
Մշակույթ
Օրերս Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մեծ հանդիպում՝ նվիրված պարարվեստին։ Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ պարային համույթներ Հայաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև Վրաստանից։
Իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնացան մի քանի համույթներ,աչքի ընկավ նաև «Արարատ» պարային համույթը, որը 2015 թվականից գործում է Արարատի մշակույթի և արվեստի կենտրոնում։ Տարիների ընթացքում համույթը մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, արժանացել մրցանակների և պատվոգրերի, իսկ իր ելույթներով հանդես է եկել Վրաստանում, Բուլղարիայում և Բաթումիում։
Տարվա ամփոփիչ «Մրցանակաբաշխություն 2025»-ի շրջանակում Լինա մշակութային կենտրոնը «Արարատ» համույթին պարգևատրեց պարուհու արձանիկով և դիպլոմով, ինչը մեծ խթան էր երիտասարդ պարողների համար։
Համույթի գեղարվեստական ղեկավարը Կարինե Ռուբենյանն է, իսկ պարուսույցը՝ Նելլի Հովակիմյանը, ովքեր տարիներ շարունակ նվիրվածությամբ նպաստում են երեխաների պարային կրթությանն ու մշակութային զարգացմանը։
Հանդիպման ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան շփվելու այլ համույթների հետ, համեմատելու իրենց կատարումները և զարգացնելու իրենց գեղագիտական ճաշակը։
Միջոցառման մասնակիցները նշեցին, որ նման հանդիպումները կարևոր դեր ունեն փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ստեղծման և մշակութային կապերի ամրապնդման գործում։
Նատալի Մինասյան