Պետք է սթափվել, ամեն ինչ մի կողմ դնել ու կենտրոնանալ Հայաստանի անվտանգության հարցերի վրա. Մհեր Ավետիսյան
Բլոգ
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այն եռանդով ու համառությամբ, որով Հայաստանի քաղաքական ուժերը պայքարում են Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար, եթե նույնքան ակտիվությամբ ու նվիրվածությամբ պայքարեին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցելու ուղղությամբ՝ Հայաստանն այլևս բացարձակապես անվտանգության խնդիր չէր ունենա:
Պետք է սթափվել, ամեն ինչ մի կողմ դնել ու կենտրոնանալ Հայաստանի անվտանգության հարցերի վրա։ Սա է այսօրվա հրամայականը. մնացած ամեն ինչ ժամանակավրեպ է ու անիմաստ: