Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքական
Մարտի 29-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, երկրի ղեկավարները միմյանց շնորհավորել են Ռամազանի տոնի կապակցությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել եղբայրական և դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված ադրբեջանա-թուրքական կապերի հեռանկարների շուրջ և առաջիկայում նոր հանդիպման հույս հայտնել: