Մեսսիի գոլի շնորհիվ «Ինտեր Մայամի»-ն հաղթել է «Ֆիլադելֆիա»-ին
Սպորտ
MLS-ի հերթական տուրում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆիլադելֆիա Յունիոնին» և 2:1 հաշվով հաղթանակ է տարել:
Տանտերերի կազմում խփած գնդակներով աչքի են ընեկել Ռոբերտ Թեյլորն ու Լիոնել Մեսսին:
Հատկանշական է, որ Մեսսին կարողացել է գոլ խփել խաղադաշտ մտնելուց ընդամենը երկու րոպե անց։ Արգենտինացին խաղը սկսել է պահեստայինների նստարանից ու փոխարինման մտել հանդիպման 55-րդ րոպեին, իսկ 57-ին դարձել է գոլի հեղինակ։ Մեսսին աչքի է ընկել Լուիս Սուարեսի փոխանցումից հետո:
Հիշեցնենք, որ Մեսսին այս մրցաշրջանում MLS-ի երեք խաղում դարձել է երկու գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Ֆիլադելֆիայի» կազմում մեկ գնդակ հեղինակել է Դանիել Գազդագը։
«Ինտեր Մայամին» իր հաղթական շարքը հասցրել է չորսի: «Ֆիլադելֆիան» իր հերթին երկրորդ պարտությունն է կրել վերջին երեք խաղերում։
Հաջորդ խաղում «Ինտեր Մայամին» ուժերը կչափի «Տորոնտոյի» հետ, իսկ Ֆիլադելֆիան կխաղա «Օռլանդո Սիթիի» հետ։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար ապրիլի 7-ին և 6-ին։